«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մարդ։ →  մարդ։, օր →  օր , , → , (61), ։ → ։ (27), ՝ → ՝ (19), → (99), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲ...
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
==Պատմություն==
1894-ին [[Սասուն]]ի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ռուսաստան]]ը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր [[Թուրքիա]]յի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ [[Տրապիզոն]]ում, սեպտեմբերի 30-ին՝ [[Բաբերդ]]ում, հոկտեմբերի 7-ին՝ [[Դերջան]]ում, հոկտեմբերի 9-ին՝ [[Երզնկա]]յում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ [[Բաղեշ]]ում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և [[Շապին Գարահիսար]]ում, հոկտեմբերի 18-ին՝ [[Կարին]]ում, հոկտեմբերի 23-ին՝ [[Մալաթիա]]յում, հոկտեմբերի 26-ին [[Խարբերդ]]ում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ [[Դիարբեքիր]]ում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ [[Սեբաստիա]]յում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։
 
Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մահմեդական խուժանը՝ վայրագ եղանակներով։
 
==Ինքնապաշտպանական մարտերը==
Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մահմեդական խուժանը հարձակվել են [[Վան]]ի վրա, հայերը [[Մկրտիչ Ավետիսյան]]ի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը [[Պարսկաստան]], սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, [[Մալաթիա]]յում, [[Մուշ]]ում և այլուր։
 
Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ [[Գևորգ Չաուշ]]ը, [[Փարամազ]]ը, Հրայրը (Ուրվական), [[Աղբյուր Սերոբ]]ը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։
 
==Հետևանքները==