«Մարդու գլխուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3646 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Գլխուղեղի բաժինները: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
 
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում [[նյութափոխանակություն]]ը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ [[նյարդային համակարգ]]ի գործունությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժին է։ Հ.Գ. Բակլավաջյանի հետազոտություններով այստեղ բացահայտվել են [[նեյրոն]]ներ, որոնք ակտիվացնող ազդեցություն ունեն ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ կենտրոնների վրա։ Ենթատեսաթումբը կապված է մակուղեղի հետ, առաջացնելով ենթատեսաթումբ-մակուղեղային համակարգ, որն օրգանիզմում իրականացնում է նյարդահումորալ կարգավորում։
 
[[Պատկեր:EEG 32 electrodes.jpg|thumb|150px|right|ԷՈՒԳ-ի իրականացումը]]
[[Պատկեր:eeg raw.svg|thumb|ԷՈՒԳ-ի գրանցած տվյալների մեկ վայրկյանը|400px|right]]
 
== Գլխուղեղի ուսումնասիրման մեթոդներ ==
 
Փորձառական պայմաններում գլխուղեղի ուսումնասիրման մեթոդներից է նրա առանձին բաժինների հեռացումն ու դրա
հետևանքով առաջացած փոփոխությունների ուսումնասիրումը:Այդ մեթոդով բացահայտվել են գլխուղեղի [[մեծ կիսագնդեր]]ի կեղևի տարբեր շրջանների ֆունկցիաները:
 
Գլխուղեղի տարբեր գոյացությունների մեջ նաև ներդրվում են էլեկտրոդներ,որոնց միջոցով այդ գոյացությունները գրգռում են էլեկտրական հոսանքով կամ քիմիական նյութերով:Այս մեթոդով կազմվել են կենտրոնների տեղակայման քարտեզներ:
 
Ռուս ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովի կողմից կիրառված պայմանական [[ռեֆլեքս]]ների մեթոդով նույնպես ուսումնասիրվում են գլխուղեղի ֆունկցիաները:
 
Ներկայումս կենտրոնական [[նյարդային համակարգ]]ի ուսումնասիրման մեթոդների կատարելագործումն ու համակարգիչների օգտագործումը թույլ են տալիս առանց գանգաբացման <<տեսնել>> գլխուղեղի գործունեությունը:Այդպիսի մեթոդ է էլեկտրաուղեղագրի գրանցումը:
 
Գլխուղեղի ուսումնասիրման ժամանակակից մեթոդներից է շերտագրությունը (տոմոգրաֆիա):Այն ռենտգենագրանցիչ մեթոդ է,որի ժամանակ ուղեղի առանձին գոյացությունների ռենտգենյան նկարները վերլուծվում ու գրանցվում են համակարգչով:
 
Գլխուղեղի գործունեության ընթացքում մեծ կիսագնդերի կեղևի տարբեր գոտիներում արյունամատակարարման փոփոխություններով կարելի է ցանկացած պահին որոշել նրա ակտիվ գոտիները ռադիոակտիվ իզոտոպի լուծույթի ներարկմամբ:Ռադիոակտիվ ճառագայթների գրանցմամբ և տվյալների համակարգչային մշակումից հետո էկրանի վրա պատկերվում են տարբեր գույների քառակուսիներ,որոնք ցույց են տալիս տվյալ պահին գլխուղեղի ակտիվացած կենտրոնները:
 
== ԷՈՒԳ-ի ռիթմերը==
 
{| class="wikitable"
|-
! Ռիթմի անվանումը !! Հաճախականությունը (Հց) !! Տատանասահմանը (մկՎ)
|-
| [[դելտա-ռիթմ]] || 0,5-4 || 20-200
|-
| [[թետա-ռիթմ]] || 4-8 || 20-100
|-
| [[ալֆա-ռիթմ]] || 8-13 || 50-100
|-
| [[մյու-ռիթմ]] || 7-11 || 30-50
|-
| [[կապա-ռիթմ]] || 8-13 || 5-40
|-
| սիգմա-ռիթմ || 12-14 || մինչև 50
|-
| [[լյամբդա-ռիթմ]] || 12-14 || 20-50
|-
| [[բետա-ռիթմ]] || 13-30 || 5-30
|-
| [[գամա-ռիթմ]] || 30-ից-120-170 || մինչև 15
 
|}
 
== Գրականություն ==
667

edits