«Ժակ Ֆեյդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (26),   → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ժակ Ֆեյդեր''' ({{lang-fr|Jacques Feyder}}, իսկական անուն ազգանունը՝ Jacques Léon Louis Frédérix; [[հուլիսի 21]], [[1885]], [[Իկսել]], [[Բելգիա]] - [[մայիսի 24]], [[1948]], [[Պրանժեն]], [[Շվեյցարիա]]), ֆրանսիացի կինոոեժիսոր, 1908 թվականից թատրոնի, ապա կինոյի դերասան։
 
Կինոյում որպես ռեժիսոր աոաջին անգամ հանդես է եկել [[1916]] թվականին («Պարոն Պենսոն՝ ոստիկան»)։ 1921-ին ստեղծել է «Ատլանտիդա» վառ, էկզոտիկ կինոնկարը։ Լավագույն համր ֆիլմերից են՝ «Կրենկեբիլ» (1922, ըստ [[Անատոլ Ֆրանս]]ի), «Գրիբիշ» (1925), «Թերեզ Ռաքեն» (1928, ըստ [[Էմիլ Զոլա]]յի), որոնք հակադրված են էկրանային ստանդարտներին։ «Նոր պարոններ» ( 1928) երգիծական կինոպամֆլետում մերկացված են բուրժուական պառլամենտարիզմը, պոլիտիկանների կարիերիզմն ու անսկզբունքայնությունը։
 
1929-33 թթ. Ֆեյդերը աշխատել է [[ԱՄՆ]]-ում։ Նշանակալից են՝ «Մեծ խաղ» (1934), «Միմոզա» կենսօթևանը» (1935) ֆիլմերը։ «Հերոսական տոնավաճառ» (1935) կինոկատակերգությունը արտացոլել է դարաշրջանի կոլորիտը, XVII դ. [[Ֆլանդրիա]]յի կենցաղը և բարքերը։ Ֆրանսիայի գերմանա-ֆաշիստական օկուպացիայից հետո վտարանդվել է [[Շվեյցարիա]], վերադարձել է 1945-ին։ Վերջին կինոնկարը «Մակադամ»-ն է (1946)։