«Գոմսա Իսո Կորյուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (20), ։ → ։ (12), ՝ → ՝ (2), → (32), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գոմսա Իսո Կորյուն''' (1870-ական թթ., [[Գոմս]] - [[1915]], [[Սասուն]]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում։ Գործակցել է Հրայրի հետ, համամիտ էր նրա համընդհանուր ապստամբության գաղափարին։ Մասնակցել է [[Ցրոնք]] գյուղի [[Ցրոնքի կռիվ (1899)|կռվին]] (1899)։ Ահաբեկչության համար ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից։ 1901 թ. [[Գևորգ Չավուշ]]ի հետ մասնակցել է [[Նորշենի կռիվ (1901)|Նորշենի կռվին]], 1904 թ. [[Սասունի ապստամբություն (1904)|Սասունի ապստամբությանը]]. [[Գելիեգուզան]]ի անկումից հետո (ապրիլի 23) իր խմբով անցել է [[Անդոկ]] լեռ, ապա իջել [[Մշո դաշտ]] և մասնակցել [[Կուրավու]]ի, Գոմսի, Գոմերի, [[Վասպուրական]]ում՝ [[Շամիրամի կռիվ (1904)|Շամիրամի]], [[Աղթամարի կռիվ (1904)|Աղթամարի]] կռիվներին։ Վերստին գալով [[Տարոն]]՝ սերտ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ։
 
1905 թ. վերջից անցել է [[Կովկաս]], եղել [[Բաքու|Բաքվում]], [[Թիֆլիս]]ում, [[Զանգեզուր]]ում և [[Ղարաբաղ]]ում։ Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ([[Բարգուշատ]]ում, [[Ղափան]]ում, [[Սիսիան]]ում, Արևիկում) կազմակերպել է շատ գյուղերի ինքնապաշտպանությունը։ 1908 թ. [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջումից]] հետո վերադարձել է հայրենի Գոմս, որի գյուղապետն էր մինչև 1915 թ.։ Եղել է 1915 թ. [[Սասունի ինքնապաշտպանություն (1915)|Սասունի հերոսամարտի]] ղեկավարներից, զոհվել է մարտում։
{{ՀՀ}}