«Գեոցենտրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )գ → ) գ (2), )կ → ) կ, )հ → ) հ oգտվելով ԱՎԲ
Տող 64.
 
== Գեոցենտրիզմ և նրա "մրցակից" համակարգը ==
Ոչ բոլոր հույներն են համաձայնել գեոցենտրիզմի հետ։[[Պյութագորաս]]ի որոշ հետևորդներ կարծում էին, որ երկիրը մի շարք մոլորակներից մեկն է, որը պտտվում է կենտրոնական կրակի շուրջը։ <ref>Johansen, K. F.; Rosenmeier, H. (1998). A History of Ancient Philosophy: From the Beginnings to Augustine. p. 43.</ref> Հիցետասը և Էկպանտուսը (Ք.Ա. 5-րդ դար) և Հերակլիդես Պոնտիկուսը (Ք.Ա.4-րդ դար ) կարծում էին, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, սակայն մնում է տիեզերքի կենտրոնում։ <ref name="Sarton, George 1953 p. 290">Sarton, George (1953). Ancient Science Through the Golden Age of Greece. p. 290.</ref> Նման համակարգը մինչ այժմ համարվում է գեոցենտրիկ։ Այն վերականգնվել է միջին դարերում Ժան Բուրիդանի կողմից։
Հերակլիդուս Պոնտիկուսը ևս մեկ անգամ առաջարկել է, որ և Վեներան և Մերկուրին ավելի շուտ պտտվում են արեգակի շուրջը, քան երկրի, սակայն այս տեսանկյունը այլևս ընդունելի չէ։ <ref name="Sarton, George 1953 p. 290"/> Մարտիանուս Կապելլան անպայմանորեն Վեներան և Մերկուրին տեսնում էր արեգակի շուրջը պտտվող ուղեծրի վրա։ <ref>Lawson 2004, p. 19</ref> Սամոսի Արիստարկուսը ամենաարմատականն էր։ Նա մի աշխատություն է գրել հելիոցենտրիզմի մասին , որը չի պահպանվել. նա ասում էր,որ արեգակը տիեզերքի կենտրոնում է գտնվում, իսկ երկիրն ու մյուս մոլորակները պտտվուն են նրա շուրջը։ <ref>{{harvnb|Lawson|2004|page= 19}}</ref> Նրա տեսությունը այնքան էլ հայտնի չդարձավ. նրա միակ հայտնի հետևորդը Սելեուցիայի Սելեուցուսն էր։ <ref>Russell, Bertrand (2013) [1945]. A History of Western Philosophy. Routledge. p. 215. ISBN 9781134343676.</ref>
 
=== Կոպերնիկյան համակարգ ===
[[1543]] թվականին, գեոցենտրիզմը առաջին անգամ ստացավ լուրջ մարտահրավեր, երբ հրատարակվեց Կոպերնիկուսի "Երկնային ոլորտների հեղափոխության մասին" (De revolutionibus orbium coelestium) գիրքը։ Այն փաստում էր, որ երկիրը և մոլորակները պտտվում են արեգակի շուրջը։ Հետագայում երկար տարիներ դեռ կիրառվում էր գեոցենտրիզմի համակարգը, քանի որ Կոպերնիկյան համակարգը ավելի լավ կանխատեսումներ չէր առաջարկել, քան գեոցենտրիկ համակարգն էր։ Այն առաջ քաշեց մի շարք խնդիրներ և բնական փիլիսոփայության և [[Սուրբ Գիրք|սուրբ գրքի]] դեպքում։ Սակայն Կոպերնիկյան համակարգը ինչպես և Պտոլեմիկ համակարգը ճշգրիտ չէր, քանի որ այն դեռ կիրառում էր շրջանաձև ուղեծրի գաղափարը։ Ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ,մինչև որ Կեպլերը ենթադրեց, որ ուղեծիրը էլիպսաձև է և ոչ շրջանաձև (Կեպլերի մոլորակային շարժման առաջին օրենքը)։
 
[[1609]] թվականին [[հեռադիտակ]]ի հայտնագործման հետ մեկտեղ Գալիլեո Գալիլեի կողմից կատարված դիտարկումները (օրինակ Յուպիտերը լուսիններ ունի) հարցականի տակ դրեցին գեոցենտրիզմի որոշ դրույթներ, սակայն լրջորեն չազդեցին դրանց վրա։ Քանի որ նա սև կետեր, [[խառնարան]]ներ էր հայտնաբերել լուսնի վրա, ապա նշում էր, որ լուսինը կատարյալ երկնային մարմին չէ, ինչպես որ նախկինում ենթադրվում էր։ Սա առաջին դեպքն էր, երբ ինչ որ մեկը թերություններ է տեսնում երկնային մարմնի վրա, որը պետք է կազմված լիներ կատարյալ եթերից։ Այսպիսով, քանի որ լուսնի վրա երևացող թերությունները այժմ կապվում էին երկրի վրա եղած թերությունների հետ, վիճելի էր դառնում, որ ոչ մեկը յուրօրինակ չէ. երկուսն էլ պարզապես երկնային մարմիններ էին, որոնք ստեղծվել էին հողանման նյութից։ Գալիլեոն նաև տեսնում էր Յուպիտերի լուսինները և պնդում էր, որ նրաց ուղեծիրը անցնում է ոչ թե երկրի, այլ Յուպիտերի շուրջ։ <ref>Finocchiaro, Maurice A. (2008). The Essential Galileo. Indianapolis, IL: Hackett. p. 49.</ref> Սա համարվում էր էական պնդում, քանի որ եթե այն ապացուցվեր, ապա կնշանակեր, որ ամեն ինչ չէ, որ պտտվում է երկիր մոլորակի շուրջը՝ ոչնչացնելով նախկինում եղած աստվածաբանական և գիտական հավատները։ Այսպիսով, եկեղեցին լռեցրեց Գալիլեոյի թեորիաները, որոնք հարցականի տակ էին դնում գեոցենտրիզմը։
 
[[1610]] թվականի [[դեկտեմբեր]]ին Գ.Գալիլեին կիրառելով իր հեռադիտակը, տեսավ Վեներա մոլորակի բոլոր փուլերը, ինչպես որ լուսնի դեպքում էր տեղի ունեցել։ Նա կարծում էր,որ եթե իր դիտարկումները հակասում են Պտոլեմիկ համակարգին, ապա այն հելիոցենտրիկ համակարգի բնական հետևանքն է։
Տող 98.
[[Արեգակնային համակարգ]]ի Պտոլեմիկ մոդելը հայտնի կիրառություն ստացավ միջին դարերում. ուշ 16-րդ դարից մինչև այժմ այն մեծապես փոխարինվել է որպես կոնսենսուս նկարագրություն հելիոցենտրիկ մոդելի կողմից։ Գեոցենտրիզմը որպես առանձին կրոնական հավատ, երբեք ամբողջապես չի վերացել։ 1870-1920 թվականներին [[ԱՄՆ]]-ում Լյութերական եկեղեցու-[[Միսսուրի]]ի Սինոդի տարբեր անդամներ հրատարակեցին հոդվածներ, որոնք թերագնահատում էին Կոպերնիկյան աստղագիտությունը։ <ref>Babinski, E. T., ed. (1995). "Excerpts from Frank Zindler's 'Report from the center of the universe' and 'Turtles all the way down'". Cretinism of Evilution (TalkOrigins Archive) (2). Retrieved 2013-12-01.</ref>
 
Այնուամենայնիվ, [[1902]] թվականի "Թեոլոջիքալ Քուորթերլիում" (Theological Quarterly)Գրաեբները գրաեբները պնդում էր, որ
սինոդը ոչ մի վարդապետական դիրք չունի գեոցենտրիզմում, հելիոցենտրիզմում կամ յուրաքանչյուր գիտական մոդելում, եթե իհարկե չի հակասում Աստվածաշնչին։ Նա պնդում էր, որ գեոցենտրիզմի յուրաքանչյուր հնարավոր դեկլարացիա սինոդի շրջանակներում եկեղեցական մարմինը չի համարում ամբողջական։