«Սահմանում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ)
'''Սահմանում''', դեֆինիցիա (լատիներեն definitio), հասկացության բովանդակության բացահայտումը այդ հասկացության մերձավորագույն սեռի և տեսակային տարբերության մատնանշման միջոցով։ Այն [[հասկացություն]]ը, որի բովանդակությունը բացահայտվում է, կոչվում է սահմանվող հասկացություն, իսկ այն, որով բացահայտվում է սահմանող հասկացություն։ Սահմանման առավել կարևոր կանոններն են՝ ա․ Սահմանումը պետք է լինի համաչափ, այսինքն՝ սահմանվող և սահմանող հասկացությունների ծավալները պետք է լինեն հավասար (հակառակ դեպքում ստացվում է սխալ լայն կամ նեղ Սահմանում), բ․ Սահմանման մեջ չպետք է լինի շրջապտույտ, այսինքն՝ սահմանող հասկացությունը պետք է անկախ լինի սահմանվողից (հասկացությունը չպետք է սահմանվի ինքն իր միջոցով)։ Սահմանմանն առանձնապես խստիվ պահանջներ են ներկայացվում [[մաթեմատիկա]]յում, առհասարակ դեդուկտիվ [[գիտություն]]ներում։ Սահմանման, սեղմ ձևով ներկայացնելով տվյալ հասկացությամբ նշվող օբյեկտի Սահմանումը, դրանով իսկ տալիս է անհրաժեշտ ու բավարար չափանիշ ամեն մի օբյեկտ տվյալ դասի մեջ ներառելու կամ նրանից բացառելու համար։ Լինելով տվյալ օբյեկտի (առարկաների դասի) գիտության ճանաչողության արդյունքների [[ամրագրում]]ը՝ Ս․ միաժամանակ դառնում է հենակետ ճանաչողության հետագա զարգացման համար։ Գիտության մեջ Սահմանման որոշ յուրահատուկ դրսևորումներ, ինչպես նաև Սահմանման որոշ [[գործողություն]]ներ ընդունված է անվանել Սահմանման տեսակներ։ Երբ որպես տեսակային տարբերություն նշվում է օբյեկտի ծագումը, Սահմանում կոչվում է գենետիկական (ծագումնաբանական) Սահմանում (բնագիտության մեջ՝ օպերացիոնալ Սահմանում, որի դեպքում նշվում են հասկացության առարկայի ստացման համար մտային կամ ռեալ գիտափորձի մեջ կատարվող գործողությունները և ընթացակարգը), որը դեդուկտիվ գիտություններում իրացվում է որպես ինդուկտիվ և ռեկուրսիվ։ Երբ հասկացությունը սահմանվում է հավասարության տիպի հարաբերության հիման վրա, դա կոչվում է Սահմանում վերացարկման միջոցով։ Կոնկրետ բառի (ընդհանրապես նշանային արտահայտության) նշանակության բացահայտումը կոչվում է նոմինալ (անվանական) Սահմանում, որի հետ հարաբերության մեջ սովորական Սահմանում կոչվում է ռեալ Սահմանում։ Նոմինալ Սահմանմանը ժամանակակից տրամաբանության մեջ համապատասխանում են իմաստաբանական Սահմանում և շարահյուսական Սահմանում։ Վերջինս (լայն իմաստով) կարելի է դիտել նաև որպես ծագումնաբանական Սահմանման ենթատեսակ։ Այն գործողությունը, որի միջոցով հասկացության Սահմանման փոխարեն մատնանշվում է (խոսքային կամ ոչ խոսքային միջոցներով) այդ հասկացությամբ նշվող օբյեկտը (հասկացության ծավալը), կոչվում է օստենսիվ Սահմանում։ Տարբերվում են նաև բացահայտ և անբացահայտ, ոչ պրեդիկատիվ և այլ Սահմանումներ։ԱնբացահայտՍահմանումներ։ Անբացահայտ Սահմանման դեպքում (կարևորագույն տեղ ունի ձևական տեսություններում, հատկապես [[մաթեմատիկա]]յում) ոչ թե ուղղակիորեն «տրվում է» հասկացության օբյեկտը, այլ ձևակերպվում են նրա հետ գործառության որոշակի կանոնները։ [[Հայ]] հին մտածողներից սահմանման հարցերով զբաղվել են Ղուկաս Վանանդեցին, Սիմեոն Զուղայեցին, Հովհաննես Ջուղայեցին, Հովհան Որոտնեցին և ուրիշներ, առավել հանգամանորեն՝ Դավիթ Անհաղթը, ըստ որի «սահմանումը հակիրճ խոսք է, որը բացահայտում է ենթակա իրի [[բնություն]]ը»։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական տրամաբանություն]]
274 415

edits