«Հետերոտրոֆներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացո...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Auto-and heterotrophs-gl.svg|thumb|Ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ]]
Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ: Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը՝ օրինակ՝ ածխաջրերը լիպիդները, [[սպիտակուց]]ները, [[նուկլեինաթթու]]ները, սինթեզում են օգտագործելով արտաքին միջավայրից ստացված օրգանական նյութերը: Հետերոտրոֆ սննդառության եղանակներից են՝ [[սապրոֆիտ]]ները և [[մակաբույծ]]ները: Սապրոֆիտները մահացած օրգանիզմների օրգանական նյութերի հաշվին սնվողներն են: Այդպիսիք են [[կենդանիներ]]ի մի մասը, նեխման և խմորման բակտերիաները, գլխարկավոր [[սնկեր]]ը, բորբոսասնկերը և դրոժները: Մակաբույծները կենդանի օրգանիզմների օրգանական նյութերի հաշվին սնվողներն են: Այդպիսիք են որոշ նախակենդանիներ, մակաբույծ որդեր, տզեր, արյունածուծ միջատներ, բակտերիոֆագեր, հիվանդություն առաջացնող բակտերիաներ, մակաբույծ [[սնկեր]], ծաղկավոր բույսեր: Արտաքին միջավայրից տարբեր կենդանի օրգանիզմների [[բջիջ]]ների թափանցող և դրանցից արտազատվող նյութերի բնույթն էապես տարբերվում է միմյանցից:Օրինակ՝ կանաչ բույսերն արտաքին միջավայրից կլանում են [[ածխաթթու գազ]], [[ջուր]],հանքային նյութեր,իսկ արտաքին միջավայր են արտազատում ֆոտոսինթեզի արդյունքում առաջացած [[թթվածին]]ը: Միևնույն ժամանակ ամբողջ օրվա ընթացքում շնչառության համար կլանում են թթվածին և արտազատում՝ ածխաթթու գազ:<ref>{{cite web|first=brs|title=Life History and Ecology of Cyanobacteria|url=http://www.ucmp.berkeley.edu/bacteria/cyanolh.html|publisher=University of California Museum of Paleontology|accessdate=17 July 2012}}</ref>
 
Տող 9 ⟶ 10՝
Ֆոտոսինթեզող ծծմբաբակտերիաներն արտաքին միջավայրից կլանում են ածխաթթու գազ, [[ծծմբաջրածին]] և արտազատում են [[ծծումբ]], որը փառի ձևով կարող է ծածկել ջրի և հողի մակերևույթը:
 
Այսպիսով, քանի դեռ բջիջը կենդանի է, արտաքին միջավայրից նյութերը թափանցում են բջիջ, իսկ բջջից՝ արտաքին միջավայր, ընդ որում նյութերի կոնցենտրացիաները բջջում և արտաքին միջավայրում էապես կարող են տարբերվել միմյանցից::<ref>{{cite book | last = Campbell | first = Neil A. | authorlink = | coauthors = Brad Williamson; Robin J. Heyden | title = Biology: Exploring Life (անգլերեն)| publisher = Pearson Prentice Hall | date = 2006 | location = Boston, Massachusetts | url = http://www.phschool.com/el_marketing.html | isbn = 0-13-250882-6 }}</ref>
 
== Տես նաև ==
 
* [[Ֆոտոսինթեզ]]
* [[Քեմոսինթեզ]]
* [[Կատաբոլիզմ]]
* [[Անաբոլիզմ]]
* [[Գլիկոլիզ]]
* [[Շնչառություն]]
* [[Ավտոտրոֆներ]]
* [[Նյութափոխանակություն]]
 
[[Կատեգորիա:Նյութափոխանակություն]]
[[Կատեգորիա:Ֆիզիոլոգիա]]