«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ ([[արդյունաբերություն|արդյունաբերության]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]], [[տրանսպորտ]]ի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։ Ընդհանուր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտեսական գործընթացների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերլուծություն սոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։
[[Պատկեր:Kev pic655.jpg|330px|thumb|ձախից|աջից|[[Երևանի կոնյակի գործարան|Արարատ կոնյակի գործարան]]]]
Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան:էկոնոմիկան։ Դրանք ստորաբաժանվում են առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, ոլորտների և ժողտնտեսության սկզբնական արտադր․ բջիջների տնտ․ պրոբլեմներն ուսումնասիրող գիտությունների։ Ռեգիոնալ տեսանկյունից հետազոտման օբյեկտ են արտասահմանյան առանձին սոցիալիստական, զարգացող և կապիտական երկրների տնտեսությունը։ Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։
[[Պատկեր:Asue1.jpg|330px|thumb|աջից|[[Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան]]]]
Քաղաքատնտեսությունը գիտություն է արտադրահարաբերությունների, այն օրենքների մասին, որոնք կառավարում են կենսական բարիքների արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը պատմականորեն հաջորդափոխվող հասարակական-տնտեսական ֆորմացիաներում։ Այդ միասնական գիտության մեջ առանձնացվում են նախակապիտ․ ֆորմացիաների, կապիտալիզմի ու սոցիալիզմի քաղաքատնտեսությունը։ Պատմական տնտեսական գիտություններն ընդհանրացնում են անցյալի փորձը։ Մասնավորապես տնտեսագիտական ուսմունքների պատմությունը ծառայում է տնտեսագիտական հետազոտությունների մեթոդաբանության զարգացմանը։ Նախկին փորձի գնահատականը տալիս են ժողտնտեսության պատմությունը, ինչպես նաև նրա բաղկացուցիչները, օրինակ, արդյունաբերության պատմությունը։ Հասարակական արտադրության կառավարումը և ժողտնտեսության պլանավորումն ուսումնասիրում են սուբյեկտիվ գործոններ։ Հասարակական արտադրության կառավարումն ուսումնասիրում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ են վերարտադրության պրոցեսի բոլոր մասնակիցների պայմանների գիտակցական կարգավորման և կոորդինացման հիման վրա տնտեսության համաձայնեցված վարումն ապահովելու համար։ Կառավարման կենտր․ օղակը ժողտնտեսության պլանավորումն է, որի խնդիրն է սահմանել և պահպանել տնտ․ համամասնություններն արտադրության ճյուղերի և ոլորտների միջև, համաձայնեցնել տնտեսական զարգացման ընթացիկ և հեռանկարային նպատակները։ Վիճակագրության առարկան մասսայական սոցիալ-տնտեսական գործընթացների դիտարկումը և հաշվարկների ընդունված մեթոդաբանությանը համապատասխան դրանց քանակական հաշվառումն է։ Տնտեսագիտության հատկանիշով առանձնացված ճշգրիտ տնտեսական գիտությունների մեծ մասը:մասը։
 
[[Հայաստան]]ում տնտեսագիտության մասնագետներ են պատրաստվում մայրաքաղաք [[Երևան]]ում ([[ԵՊՀ]] [[ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ|Տնտեսագիտության ֆակուլտետ]], [[Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան]]), [[Գյումրի]]ում, [[Վանաձոր]]ում:ում։
 
== Տես նաև ==