«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:GDP growth (annualized).png|մինի330px|ՀՆԱ աճ]]
'''Տնտեսագիտություն''', գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձեերը, եղանակները և մեթոդները։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմ․ զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման են¬ թարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագա¬ վառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։
[[Պատկեր:Late Medieval Trade Routes.jpg|մինի330px|ձախից|Առևտրական ճանապարհներ]]
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմ․ երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտ․ երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հետազոտելով բուրժ․ հասարակության տնտ․ կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի հաստատումը, աշխատանքի ու կապիտալի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժուական քաղաքատնտեսության առաջացմանը։ Մարքսիստական տնտեսագիտական ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզ- բունքներին համապատասխան։ Կառլ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը ԽՍՀՄ-ում, որն աշխատանքի սոցիալիստ, կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող տնտեսագիտության համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողովրդական տնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտական վերլուծությունը։
[[Պատկեր:Smokestack in Detroit.jpg|մինի|աջից|Դեթրոյթի գործարան]]
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտե¬ գրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ (արդյունաբերության էկոնոմիկա, գյուղատնտեսության էկոնոմիկա, տրանսպորտի էկոնոմիկա և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։ Ընդհանուր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտեսական գործընթացների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակա¬ կան փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերչուծություն սոցիաչիստա- կան ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։
[[Պատկեր:Sao Paulo Stock Exchange.jpg|մինի|աջիցձախից|Սան Պաուլուի դրամական բորսա]]
Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան: Դրանք ստորաբաժանվում են առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, ոլորտների և ժողտնտեսության սկզբնական արտադր․ բջիջների տնտ․ պրոբլեմներն ուսումնասիրող գիտությունների։ Ռեգիոնալ տեսանկյունից հետազոտման օբյեկտ են արտասահմանյան առանձին սոցիալիստական, զարգացող և կապիտական երկրների տնտեսությունը։ Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։
[[Պատկեր:Ballard Farmers' Market - vegetables.jpg|մինի|ձախիցաջից|շուկա]]
Քաղաքատնտեսությունը գիտություն է արտադրահարաբերությունների, այն օրենքների մասին, որոնք կառավարում են կենսական բարիքների արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը պատմականորեն հաջորդափոխվող հասարակական-տնտեսական ֆորմացիաներում։ Այդ միասնական գիտության մեջ առանձնացվում են նախակապիտ․ ֆորմացիաների, կապիտալիզմի ու սոցիալիզմի քաղաքատնտեսությունը։ Պատմական տնտեսական գիտություններն ընդհանրացնում են անցյալի փորձը։ Մասնավորապես տնտեսագիտական ուսմունքների պատմությունը ծառայում է տնտեսագիտական հետազոտությունների մեթոդաբանության զարգացմանը։ Նախկին փորձի գնահատականը տալիս են ժողտնտեսության պատմությունը, ինչպես նաև նրա բաղկացուցիչները, օրինակ, արդյունաբերության պատմությունը։ Հասարակական արտադրության կա¬ ռավարումը և ժողտնտեսության պլանավորումն ուսումնասիրում են սուբյեկտիվ գործոններ։ Հասարակական արտադրության կառավարումն ուսումնասիրում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ են վերարտադրության պրոցեսի բոլոր մասնակիցների պայմանների գիտակցական կարգավորման և կոորդինացման հիման վրա տնտեսության համաձայնեցված վարումն ապահովելու համար։ Կառավարման կենտր․ օղակը ժողտնտեսության պլանավորումն է, որի խնդիրն է սահմանել և պահպանել տնտ․ համամասնություններն արտադրության ճյուղերի և ոլորտների միջև, համաձայնեցնել տնտեսական զարգացման ընթացիկ և հեռանկարային նպատակները։ Վիճակագրության առարկան մասսայական սոցիալ-տնտեսական գործընթացների դիտարկումը և հաշվարկների ընդունված մեթոդաբանությանը համապատասխան դրանց քանակական հաշվառումն է։ Տնտեսագիտության հատկանիշով առանձնացված ճշգրիտ տնտեսական գիտությունների մեծ մասը: