«Սառցահատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սառցահատ''', սառույցներում լողալու համար նախատեսված նավ՝ սառչող ջրավազաններում նավարկությունը...»:
 
No edit summary
Տող 3.
Շարունակելով շարժումը սառցահատը հաղթահարում է ջարդված սառույցի դիմադրությունը գոյացած անցուղում և, կողամասերով կոտրատելով սառույցի եզրակտորները, լայնացնում անցուղին։ Սառցահատի, այսպես կոչված, սառցային հատկությունները բնութագրվում են սառցային արագընթացությամբ, մանևրայնությամբ և որոշ կառուցվածքային առանձնահատկություններով։ Սառցահատի իրանի քթամասի և խելի վերջավորությունները սրված են։ Սառույցի վրա բարձրանալու համար սառցահատի քթամասի վերջավորության ստորջրյա մասը ջրագծի նկատմամբ 20—30° թեքություն ունի։ Սառցահատի իրանի երկարության և լայնության հարաբերությունը (3,5—5) ապահովում է սառցահատի լավ մանևրայնությունը և անցուղու ուղղագիծ լինելը։ Որպես հիմնական շարժիչ սառցահատում օգտագործվում են դիզեչներ և շոգեն Ղուրբիններ (երբեմն գազային տուրբիններ)։ Ատոմային էներգիայի կիրառումը հնարավորություն տվեց ստեղծելու մեծ հզորության էներգետիկական տեղակայանքներով սառցահատներ։ ՍՍՀՄ-ում 1957 թվականին ջրարկվեց աշխարհում առաջին «Լենին» ատոմային տուրբոէլեկտրական եռապտուտակ սառցահատը՝ 1600 ա ջրատարողությամբ և 32,4 Մվտ հզորությամբ:
 
Ժամանակակից տիպի առաջին սառցահատը 44,2 կվտ հզորությամբ «Փայլոտ» շոգենավն էր ([[1864]]), որը նավարկում էր Կրոնշտադտի և Օրանիենբաումի միջև։ [[1899]] թվականին կառուցվել է աշխարհում առաջին՝ արկտիկական «Երմակ» Սառցահատը (հզորությունը՝ 6,6 Մվտ)։ Արդի խոշորագույն սառցահատներից սովետական «Արկտիկա» ([[1975]], [[1982]] թվակաից՝ «Լեոնիդ Բրեժնև») և «Սիբիր» ([[1977]]) ատոլքագնացներն ունեն 23,4 հզ․ ա ջրատարողություն և գլխավոր տուրբինի՝ 55 Մվտ հզորություն։ Առավել խոշոր սառցահատային նավատորմեր ունեն [[ՍՍՀՄ]]-ը, [[ԱՍՆԱՄՆ]]-ը, [[Կանադա]]ն, [[Ֆինլանդիա]]ն, [[Շվեդիա]]ն, [[Դանիա]]ն։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Տեխնիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սառցահատ» էջից