«Մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
 
== Հայկական մանրանկարչություն ==
[[Հայկական մանրանկարչություն]]ը աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ: Ամենից շատ պատկերազարդվել են [[Ավետարան]]ները, ապա՝ [[Աստվածաշունչ]]ները և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները։ Մեզ հասած առաջին մանրանկարները [[6-րդ դար|6]]-[[7-րդ դար]]երի նմուշներ են։ Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են [[Լմբատ]]ի, [[Արուճ]]ի [[7-րդ դար]]ի որմնանկարները։ «Մչքե թագուհու Ավետարանը», «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել [[Բագրատունիներ]]ի և [[Արծրունիներ]]ի թագավորությունների շրջանից։ Այս ձեռագրերում կան հայկական մանրանկարչության հետագա զարգացման հիմնական գծերը,
* ա. սյունազարդ [[խորան]]ներ,
* բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսազարդերով,
* գ. տերունական նկարներ ([[Քրիստոս]]ի կյանքի այն դեպքերը, որոնք նշված են եկեղեցական տոներում,
* դ. տեքստի հետ դրվող մանրանկարներ։
 
Սրանցում առկա է նաև բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստների օրգանական համադրումը («Մլքե թագուհու Ավետարան»ի խորանների կամարադաշտերում, եգիպտական մոտիվներ, ավետարանիչների և տերունական նկարների ճարտարապետական դեկորում՝ հելլենիստական արվեստի տարրեր): Արևելաքրիստոնեական մանրանկարչությանը առնչվող [[1038]] թվականի ([[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռ.N 6201) և [[Փոքր Հայք]]ի ավետարանների մեծադիր մանրանկարները, պահպանելով ոճական և պատկերագրական հնավանդ կանոններ, պարունակում են նորույթներ, որոնք դրվել են հայկական հետագա ողջ պատկերագրության հիմքում (օրինակ, մերկ [[Քրիստոս]]ի պատկերումը խաչի վրա): Այդ խմբի ձեռագրերի ոճի գծազարղապատկերային զարգացումը ակնբախ է [[Վասպուրական]]ի մանրանկարչության դպրոցում: [[11-րդ դար]]ի 2-րղ կեսի մի խումբ ձեռագրեր «Մողնու Ավետարանեի գլխավորությամբ կազմել են [[Անի]]ի դպրոցը, որի ոճական ձևերում նմանություններ են նկատվում ուշկարոլինգյան և նախագոթական մանրանկարչության հետ, որ ցույց է աալիս վերջինների արևելյան ակունքները: Այդ խմբի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալ-որմնանկարային ոճով: [[12-րդ դար]]ում մեզ հասած ձեռագրերում զարգացվել են [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երի մանրանկարչության ավանդույթները, օժտվել ողբերգական-հուզական շեշտերով, կրկին մեծ տեղ է տրվել բուսական և կենդանական մոտիվներին: [[13-րդ դար]]ի 1-ին կեսին, մինչև մոնղոլական արշավանքները, մանրանկարչությունը նոր ծաղկում է ապրել [[Մեծ Հայք]]ում («Հաղպատի Ավետարան», «Թարգմանչաց Ավետարան»)։ Մանրանկարչությունն աննախադեպ նոր որակ է ստացել [[Կիլիկյան Հայաստան]]ում։ Ինչպես վանքերում, այնպես էլ արքունիքում հավաքվել են ընտիր ձեռագրեր, հոգևորականներից բացի ձեռագրեր են պատվիրել թագավորական տան անդամներն ու ավագանին։ Թուլացել է մատյանների ծիսական-եկեղեցական նշանակությունը, դրանք հաճախ պատվիրվել են անձնական օգտագործման նպատակով՝ ավագանու նրբացած ճաշակը և կրոնական զգացումները բավարարելու համար։ Փոքրացել են մատյանների չափերը, մանրանկարիչների հայացքն ավելի է ուղղվել դեպի իրականությունը և հարևան երկրների ([[Բյուզանդիա]] և եվրոպական երկրներ) մշակույթը։ Հանդես են եկել նշանավոր մանրանկարիչներ [[Գրիգոր Մլիճեցի]]ն, [[Թորոս Ռոսլին]]ը, [[Սարգիս Պիծակ]]ը և ուրիշներ, ստեղծվել են նրբաոճ արքունական ձեռագրեր («[[Հեթում Բ]] թագավորի ճաշոց», «Կեռան թագուհու Ավետարան»)։ Համեմատաբար կայուն քաղաքական վիճակը [[Մեծ Հայք]]ի որոշ շրջաններում նպաստել է մանրանկարչության զարգացմանը։ Եթե [[Գլաձոր]]ի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչները աչքի են ընկնում շեշտված անհատականություններով, ապա [[Վասպուրական]]ի ծաղկողները ([[Սիմեոն Արճիշեցի]], [[Զաքարիա Աղթամարցի]], [[Ռստակես]], [[Կիրակոս Աղբակեցի]] և ուրիշներ) հետևել են ավելի միասնական գեղանկարչական ավանդույթների։ Մանրանկարչության նշանավոր կենտրոն էր նաև [[Տաթև]]ի մանրանկարչության դպրոցը [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] գլխավորությամբ, որից հետո հայկական մանրանկարչությունը շարունակվել է գաղթավայրերում՝ [[Ղրիմ]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] և այլուր։ [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երում գրքի հայկական մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին։