«Ռուսաստանի Սահմանադիր ժողով»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «'''Սահմանադիր ժողով''' Ռուսաստանում, պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է Պետրոգրա...»:)
 
'''Սահմանադիր ժողով''' [[Ռուսաստան]]ում, պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է [[Պետրոգրադ]]ի Տավրիկյան պալատում [[1984]]թ.-ի հունվ․ 5(18)-ին։ Սահմանադիր ժողով գումարելու հարցը հասունացել է Փետրվարյան հեղափոխության հաղթանակից ([[1917]]թ.) հետո և հատկապես մանրբուրժուական մասսաների շրջանում։ Մանրբուրժուական և բուրժուական կուսակցություններն այն օգտագործել են մասսաներին հեղափոխական պայքարից շեղելու համար, պնդելով, թե սահմանադիր ժողովը օրենսդրորեն կլուծի տնտեսական և քաղաքական բոլոր խնդիրները։ Ժամանակավոր կառավարությունը, սակայն, բուրժուազիայի ճնշման տակ խոչնդոտել է սահմանադիր ժողովի հրավիրմանը՝ վախենալով, որ այն «․․․արդի Ռուսաստանում մեծամասնություն կտա էսէռներից ավելի ձախ գյուղացիներին»։ Բոլշևիկները չեն մերժել սահմանադիր ժողովի գաղափարը, սակայն մասսաներին հեղափոխական պայքարի կոչ են արել, նշելով, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու ընթացքում «Կյանքը և հեղափոխությունը սահմանադիր ժողովը մղում են հետին պլան»։ Վ․ Ի․ [[Լենին]]ը շեշտել է, որ Սովետների հանրապետությունը դեմոկրատիայի ավելի բարձր ձևն է, քան բուրժուա-դեմոկրատական հանրապետությունը՝ սահմանադիր ժողովով։ [[1917]]թ.-ի օգոստոսի 9(22)-ին բուրժ․ ժամանակավոր կառավարությունը սահմանադիր ժողովի ընտրությունները նշանակել էր նոյեմբերի 12(25)-ին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից (19) հետո բոլշևիկյան կուսակցությունը ձգտել է օգնել մանրբուրժուական մասսաներին սեփական փորձով սահմանադիր ժողովը Սովետների հետ համեմատելու միջոցով, նրանց ազատել բուրժ. սահմանադրական պատրանքներից։ Լենինը գտնում էր, որ «․․․Ռուսաստանում բուրժուական պառլամենտը կործանելու համար նախ պետք է հրավիրեինք սահմանադիր ժողով՝ նույնիսկ մեր հաղթանակից հետո»։ Ուստի ժողկոմխորհը հաստատում է ընտրությունների ժամկետը, դրանք կայացան [[1917]]թ.-ի դեկտեմբերին, իսկ որոշ հեռավոր վայրերում՝ [[1918]]թ.-ի հունվարին։ Ընտրությունների վատ նախապատրաստման, հակահեղափոխականների սաբոտաժի և փաստորեն երկրում սկսված քաղաքացիական կռիվների պատճառով ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ կեսը, որոնցից 23,9% քվեարկել է բոլշևիկների, 40%՝ էսէռների, 2,3%՝ մենշևիկների, 4,7%՝ կադետների, մնացածը՝ այլ մանրբուրժուական ու բուրժուական կուսակցությունների և խմբերի օգտին։ Քվեարկության արդյունքները չարտացոլեցին երկրի քաղաքական ուժերի ռեալ փոխհարաբերությունը, քանի որ բանվոր դասակարգի և բոլշևիկյան կուսակցության ազդեցությունը ոչ պրոլետարական մասսաների վրա «․․․անհամեմատ ավելի մեծ է արտապաոլամենտական պայքարում, քան պառլամենտական պայքարում»։ Բայց ընտրությունների նույնիսկ ձևական արդյունքները վկայել են Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրինաչափությունը։ Ընտրությունների ժամանակ բոլշևիկները հաջողության են հասել [[Պետրոգրադ]]ում (ձայների 45%), [[Մոսկվա]]յում (48%), [[Հյուսիս]]ում (56%) և [[Արևմուտք]]ում (67%) ռազմաճակատներում, Բալթիական նավատորմում (58,2%), Հյուսիս-արևմուտքի 20 օկրուգներում և Կենտրոնական շրջաններում (53,1%)։ Պրոլետարիատի մեծամասնությունը և զինվորների մոտ կեսը գնացել է բոլշևիկների ետևից։ Հակահեղափոխությունը «Ամբողջ իշխանությունը սահմանադիր ժողովին» լոզունգի ներքո պայքար է ծավալել սովետական իշխանության դեմ, ստեղծել հակասովետական «Սահմանադիր ժողովի պաշտպանության միություն»-ը։ [[1918]]թ.-ի հունվ․ 5(18)-ին բացվել է սահմանադիր ժողովի նիստը։ 715 պատգամավորներից ներկա է եղել մոտ 410-ը։ Գերակշռել են էսէռները, Ցենտրիստները՝ Վ․ Մ․ Չեռնովի գլխավորությամբ։ [[Բոլշևիկ]] պատգամավորները եղել են մոտ 120։ Սահմանադիր ժողովի հակահեղափոխական մեծամասնությունը հրաժարվել է քննարկել «Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան», որը Համառուսաստանյան ԿԳԿ-ի անունից առաջարկել էր Յա․ Մ․ Սվերդլովը, չի ճանաչել սովետական իշխանության դեկրետները։ Բոլշևիկյան ֆրակցիան հեռացել է նիստից, ապա հեռացել են նաև ձախ էսէռները և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչները։ Նիստը պարեկության պահանջով հունվարի 6(19)-ի առավոտյան ժամը 5-ին փակվել է։ Հունվարի 6(19)-ի գիշերը Կենտգործկոմը սահմանադիր ժողովը ցրելու դեկրետ է ընդունել, որն արժանացել է ժողովրդական մասսաների և Սովետների համա֊-ռուսաստանյան III համագումարի հավանությանը։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պառլամենտական հաստատություններ]]
1038

edits