«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Քանդակագործ
| Ի ծնե տրված անունը = Andrea del Verrocchio}}
| Պատկեր = 075 le vite, andrea verrocchio.jpg
| անվանումը =
| Ծննդյան ամսաթիվ = [[1435]]
| Ծննդավայր = [[Ֆլորենցիա]]
| Մահացել է=[[1488]]
| Վախճանի վայրը = [[Վենետիկ]]
| ազգություն ={{Դրոշավորում|Իտալիա}}
| Ոճ (եր)ը =
| Ժանր (եր)ը =
| Գործունեությունը =քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ
| Գործունեության տարիներ =
| ազդվել է =
| ազդել է=
}}
 
'''Անդրեա դել Վերոկկիո''', (1435-1488, {{lang-it|Andrea del Verrocchio}}), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։
 
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475թ1475), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։
 
Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։
 
== Պատկերասրահ ==
 
<gallery widths="240" heights="240">
Պատկեր:Naya, Carlo (1816-1882) - n. 034 B - Venezia - Monumento a Bartolomeo Colleoni.jpg|Բառտոլլեմո Կոլլեոնի
[[Կատեգորիա:1488 մահեր]]
[[Կատեգորիա:Իտալացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՈսկերիչներԻտալացի ոսկերիչներ]]
Անանուն մասնակից