«Նիկոլայ Միխայլովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (4), ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ)
'''Նիկոլայ Կոնստանտինովիչ Միխայլովսկի''' ([[1842]]-[[1904]]), ռուս [[հրապարակախոս]], լիբերալ նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։
'''Նիկոլայ Կոնստանտինովիչ Միխայլովսկի''' ([[1842]]-[[1904]]), ռուս [[հրապարակախոս]], լիբերալ նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։ Սովորել է [[Պետերբուրգ]]ի հանքային ինժեներների ինստիտուտում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական [[մամուլ]]ին։ [[1879]] թվականին հարել է [[«Նարոդնայա վոլյա»]]-ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ, «․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ»։ Պ․ [[Լավրով]]ի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման [[փիլիսոփա]]յական հիմնավորումն էր։ Միխայլովսկին տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը [[հասարակություն]]ը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Միխայլովսկու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Միխայլովսկու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Միխայլովսկու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժողովրդական զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Միխայլովսկին անդրադարձել է [[Կարլ Մարքս]]ի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ [[Լենին]]ը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․»։
 
[[Պատկեր:Garin.jpg|մինի]]
Անհիմն քննադատել է [[մարքսիստ]]ներին [[կապիտալիզմ]]ը պաշտպանելու, [[1860]]-[[1870]]-ական թվականների հեղափոխական ժառանգությունից հրաժարվելու համար։ Վլադիմիր Իլիչ Լենինը բացահայտել է Միխայլովսկուու հայացքների սնանկությունը, միաժամանակ նշել նրա «․․․պատմական մեծ ծառայությունը բուրժուա-դեմոկրատական շարժման մեջ հօգուտ Ռուսաստանի ազատագրության․․․»։ Որպես գրաքննադատ Միխայլովսկին շարունակում էր հեղափոխական դեմոկրատների լավագույն ավանդույթները։ Գրողը հասարակության բարոյական դատավորն է, [[գրականություն]]ը՝ խղճի ձայնը։ Աշխատանքներ է նվիրել [[Լև Տոլստոյ]]ին, Ֆ․ Դոստոևսկուն, Գ․ Ուսպենսկուն, Վ․ Գարշինին, Մաքսիմ Գորկուն և այլոց, պայքարել է «մաքուր արվեստի» և նատուրալիզմի դեմ։ Հայ իրականության մեջ Միխայլովսկու հայացքներին անդրադարձել և որոշ ըմբռնումներն որդեգրել են Ե․ [[Ֆրանգյան]]ը և նրան հարող այլ փիլիսոփաներ։
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Միխայլովսկի, Նիկոլայ}}
 
[[Կատեգորիա:1842 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1904 մահեր]]
[[Կատեգորիա:Գրաքննադատներ ըստ ազգության]]
[[Կատեգորիա:Ռուս գրաքննադատներ]]
[[Կատեգորիա:Հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Ռուս հրապարակախոսներ]]
Անանուն մասնակից