«Կենցաղային ժանր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tomb of Nakht (2).jpg|մինի|աջից|Կենցաղային ժանրը պատկերող որմնանկար, [[Հին Եգիպտոս]]]]
'''Կենցաղային ժանր''', [[Կերպարվեստ|կերպարվեստի]] ժանր, որ պատկերում է անձնական և հասարակական առօրյա կյանքը (սովորաբար՝ նկարչին ժամանակակից)։ Կենցաղային ժանրում առաջատար է կենցաղային (ժանրային) [[գեղանկարչություն]]ը, մասամբ՝ [[գրաֆիկա]]ն և [[քանդակագործություն]]ը։
 
Կենցաղային ժանրի զարգացումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարակակա-պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը։ Կենցաղային պատկերները հայտնի են հնուց ([[նախնադար]]ից՝ որսի, ծեսերի տեսարաններ), սակայն որպես արվեստի հատուկ ժանր առանձնացել է ֆեոդալական դարաշրջանում ([[Հեռավոր Արևելք]]) և բուրժուական հասարակարգի ձևավորման շրջանում ([[Եվրոպա]])։
 
[[Միջին դարեր]]ում ժանրային տեսարանները հաճախ միահյուսվել են [[կրոն]]ական և այլաբանական կոմպոզիցիաներին։ [[7-րդ դար|7]]-[[13-րդ դարերդար]]ումերում [[Չինաստան]]ում կազմավորվել և գործել են ժանրային գեղանկարչության դպրոցներ։
 
[[Վերածննդի դարաշրջան]]ում եվրոպական գեղանկարչության մեջ մեծ տեղ է տրվել կենցաղային մանրամասներին։