«Գրիգորիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{տես նաև|Հայ մանրանկարիչների ցանկ}}
{{անաղբյուր}}
 
'''Գրիգորիս''' (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XII դարի վերջի և XIII դարի առաջին կեսի հայ բժշկապետ։ Կյանքի և գործնեության մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ապրել, ստեղծագործել և բժշկական կրթությունն ստացել է հավանաբար Կիլիկյան Հայաստանում։ Տիրապետել է հունարենին, ասորերենի, արաբերենին, պարսկերենին։ Գրիգորիսի գրչին են պատկանում ընդհանուր ախտաբանությանը նվիրված «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» բժշկարանը, որը հայ բժշկագիտության եզակի հուշարձաններից է։ Աշխատության մեջ ընդգրկված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի հիվանդությունների կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանների մանրազնին նկարագրությունը, պատճառագիտության և ախտածնության գիտականորեն հիմնավորված մեկնաբանությունները։ Հիվանդությունների պատճառազիտության հարցում Գրիգորիսը ընդունել է [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] «բարբոսային ջերմերի» տեսությունը վարակի մասին և այդ գաղափարը տարածել է նաև մի շարք սոմատիկ հիվանդությունների առաջացման վրա։ Մշակել է վարակի տարածման հնարավոր ուղիները և տվել հպավարակության գաղափարը։ Նրա կարծիքով հիվանդից առողջին վարակն անցնում է 3 ուղիով՝ 1. երբ առողջն անմիջականորեն շփվում է հիվանդի հետ, 2. շփվում է հիվանդի իրերի հետ և 3. օդի միջոցով։ Հիվանդության առաջացման պատճառների մեջ որոշակի տեղ է հատկացրել ժառանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդա–հոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, կենցաղին, տարիքին, անձնական հիգիենային և բնության պայմաններին։ Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական, անատոմիայի, Ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագործակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղային ախտաբանության հետադեմ ուսմունքը՝ Գրիգորիսը սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առաջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան–համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները կարգավորող օրգանը Գրիգորիսը համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգանիզմի թագավոր»։ Գրիգորիսին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օրգանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարոյական ուռուցքները։ Չբերության պատճառներ է համարել արգանդի թեքումները և թերզարգացումը։ Բժշկարանի առաջին մասում տրված է զանազան հիվանդությունների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող 300 դեղատոմս։
 
[[Կատեգորիա:ԳիտությունԱնձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Գիտնականներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ գիտնականներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրիգորիս» էջից