«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
միացնել
Տող 1.
{{միացնել|Սայքս-Պիկոյի համաձայնագիր}}
[[Պատկեր:MPK1-426 Sykes Picot Agreement Map signed 8 May 1916.jpg|մինի|Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը]]
'''Սայքս–Պիկոյի համաձայնագիր''', գաղտնի համաձայնագիր [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ասիական տիրույթների բաժանման մասին։ Գաղտնի տորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը [[Լոնդոն]]ում, [[1916]]-ի մայիսին։ Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետներ Մարկ Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) անունով։
 
== Նախապատմությունը ==
 
Դեռևս [[1915]]-ի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ [[Կ․ Պոլիս]]ի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտում են արաբական երկրների բաժանման շուրջ Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915-ի նոյեմբերին սկսվում են անգլո-ֆրանսիական նոր բանակցություններ։ 1916-ի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար։ Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը։