«Սապատաձուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 35 բայտ ,  8 տարի առաջ
ավելացվեց Կատեգորիա:Ձկներ ՀոթՔաթ գործիքով
(Նոր էջ «'''Սապատաձուկ (Oncorhynchus gorbuscha)''', (խաղաղօվկիանոսյան սաղմոնների սեռի ձուկ։ Մարմնի երկարությունը՝...»:)
 
(ավելացվեց Կատեգորիա:Ձկներ ՀոթՔաթ գործիքով)
'''Սապատաձուկ (Oncorhynchus gorbuscha)''', ([[խաղաղօվկիանոս]]յան սաղմոնների սեռի [[ձուկ]]։ Մարմնի երկարությունը՝ մոտ 0.5 մ, կենդանի զանգվածը՝ 1,5 կգ (սեռի ամենամանր ներկայացուցիչն է)։ Թեփուկները շատ մանր են։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ձվադրության համար մտնում է գետերը (հունիսի վերջից օգոստոսի սկիզբը), ձվադրում գետակների ծանծաղ, գետաքարերով պատվքսծ տեղերում (հուլիսի կեսից հոկտեմբերի սկիզբը, 1200—2000 ձկնկիթ)։ Ձվադրումից առաջ արուների մեջքին սապատ է առաջանում (այստեղից՝ անվանումը)։ Ձվադրումից հետո ձկները սատկում են։ Մատղաշները ծով են իջնում մայիսին և սեռահասուն վիճակում գետերը վերադառնում հաջորդ տարին։ Ձկնորսության կարևոր օբյեկտ է։ Կլիմայավարժեցված է [[Բարենց]]ի, [[Սպիտակ ծով]]երում և [[Նյուֆաունդլենդ]]ի շրջանում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ձկներ]]
1038

edits