«Վարակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Վարակ''', [[ինֆեկցիա]] (լատիներեն in- fectio — վարակում, < լատիներեն inficere — վարակել), ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում,դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։ Թափանցելով օրգանիզմ Վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ, էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։ Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։ Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էքսո և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։ Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան լրացուցիչ որոշակի պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային Վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը ևն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։ Վ֊արակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքսաաղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ ևն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։ Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։
[[Կատեգորիա:]]{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Վարակիչ հիվանդություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարակ» էջից