«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

միացնել
(Նոր էջ «'''Սաղմնային զարգացում''' բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ըն...»:)
 
(միացնել)
{{միացնել|Օնտոգենեզ}}
'''Սաղմնային զարգացում''' բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Ս․ զ-ման հիմնական փուլերն են՝ [[բեղմնավորում]]ը (կուսածնության ժամանակ՝ ձվի ակտիվացումը), տրոհման բաժանումները, գաս որուլյացիան, [[օրգանոգենեզ]]ը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։
 
 
Օրգանոգենեզն իրականան] ււմ է գլխավորապես բջիջների տեղաշարերի և տարբերակման շնորհիվ։ Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ [[սինթեզ]]վում է թաղանթները լուծող [[ֆերմենտ]], ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ և այլն։ Սաղմնային զարգացում և [[հյուււվածք]]ների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի բոլոր բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց սաղմնային զարգացման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր գեներ, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզը։ Այսպիսով, սաղմնային զարգացման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ սպիտակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի ետսաղմնային զարգացումը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]
163 408

edits