«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Պատմություն ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Սան Ռեմոյի կոնֆերանս''' [[1920]], [[Անտանտ]]ի տերությունների Գերագույն խորհրդի նիստը ապրիլի 19-26-ը [[Սան]] [[Ռեմո]]յում ([[Իտալիա]])։ Մասնակցել են [[Մեծ]] [[Բրիտանիա]]յի (Լ․ Լլոյդ Զորջ), [[Ֆրանսիա]]յի (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) պրեմիեր մինիստրները, [[Ճապոնիա]]յի ներկայացուցիչ Մազուին։ [[Բելգիա]]յի (Գյումանս), [[Հունաստան]]ի (Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիակայի ներկայացուցիչը մասնակցում էր որպես դիտորդ։ [[Հայաստան]]ին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Բուրժուական Հանրապետության պատվիրակության նախագահ [[Ավետիս]] [[Ահարոնյան]]ը և Ազգային պատվիրակության նախագահ [[Պողո]]ս [[Նուբար]]ը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը քննարկեց [[Թուրքիա]]յի հետ հաշտության պայմանագրի և Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես [[Վերսալ]]ի հաշտության պայմանագիր [[1919]]) կատարման, Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը։ Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված [[Պաղեստին]]ի և [[Իրաք]]ի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ [[Սիրիա]]յի և [[Լիբանան]]ի մանդատները։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը։ Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Կոնֆերանսում Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները ոչինչ չարեցին պաշտպանելու համար հայ ժողովրդի շահերը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում]]ի, [[Տրապիզոն]]ի, [[Վան]]ի և [[Բիթլիս]]ի վիլայեթներում) հարցում և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։ Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սերի պայմանագրի (տես Սերի հաշտության պայմանագիր [[1920]]) հիմքում։ Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և ռեպարացիոն պայմանները։ Այսպես կոչված, ռուսական հարցում կոնֆերանսը որոշեց վերականգնել Խորհրդային Ռուսաստանի հետ առևտրական հարաբերությունները։ Սակայն, միաժամանակ Սան Ռեմոյի կոնֆերանսում գաղտնի համաձայնություն կայացվեց օգնել բուրժուակալվածատիրական Լեհաստանին, որը 1920 թվականի ապրիլի 25-ին հարձակվեց Ուկրաինայի վրա։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պատմություն]]