«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 46.
Արդի պատկերացումներով, պրիմիտիվ հասարակական հարաբերությունների դարաշրջանում ստրկությունն ի սկզբանե լիովին բացակայել է։ Հայտնվելուց հետո էլ այն մասսայական բնույթ չի կրել։ Այդ շրջանում ստրուկներ, որպես այդպիսիք, չեն եղել. եղել են միայն պատերազմի ընթացքում վերցված գերիներ։ Միջցեղային կռիվներում տղամարդ-գերիներ, որպես կանոն, կամ ընդհանրապես չեն վերցրել, կամ նրանց սպանել են (այնտեղ, որտեղ տարածված է եղել [[կանիբալիզմ]]ը, գերիներին կերել են), կամ ընդունել են հաղթող ցեղ։
=== Ստրկության զարգացումը ===
[[Պատկեր:NAMA Gynécée 1.jpg|thumb|150px|right|Ստրուկը երեխային տալիս է մորը, նկար հին հունական լեկիֆի վրա, մ․ թ․ ա․ 5-րդ դար]]
Ստրկությունն առաջացավ և տարածվեց այն [[հասարակություն]]ներում, որոնք անցել էին գյուղատնտեսական արտադրության: Ստրկական աշխատանքի օգտագործումը դարձավ տնտեսապես արդարացված և, բնականաբար, լայնորեն տարածվեց: Այդ համակարգում [[ստրուկ]]ները կազմում էին հատուկ դասակարգ, որից սովորաբար առանձնանում էր անձնական կամ տնային ստրուկների կատեգորիան: Մնացած ստրուկների կարգավիճակը, որոնց տերն անձամբ չէր ճանաչում, հաճախ չէր տարբերվում ընտանի կենդանիների կարգավիճակից, իսկ երբեմն նույնիսկ ավելի վատ էր: Հասարակության մշակույթի և կրթվածության աճին զուգահեռ, տնային ստրուկներից առանձնացավ ևս մեկ արտոնյալ դաս` ստրուկներ, որոնց գինը որոշվում էր նրանց գիտելիքներին և գիտության ու [[մշակույթ]]ի բնագավառում ունակություններին համապատասխան:
Ստրուկների կարգավիճակն աստիճանաբար, շատ երկարատև էվոլյուցիայի ճանապարհով, փոխվեց դեպի լավը: Ստրուկների նկատմամբ վերաբերմունքը սկզբում արտացոլվում էր կրոնական կանոններում և սովորույթներում, այնուհետև` գրված օրենքներում (ճիշտ է, պետք է նշել, որ օրենքն իր հովանավորության տակ առավ նախ ընտանի կենդանիներին, հետո միայն` ստրուկներին): Ի հայտ եկան կանոններ,որոնք կանոնակարգում էին ստրուկի ազատությունը, իր տիրոջից հղիացած ստրկուհու և նրա երեխայի կարգավիճակը: Որոշ դեպքերում սովորույթը կամ օրենքը ստրուկին տիրոջը փոխելու իրավունք էին տալիս:
== Ծանոթագրություններ ==
|