«Կաթարներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 276 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Պաշտոնական [[Եկեղեցի|եկեղեցու]] դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը։ Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր [[Պավլիկյաններ|պավլիկյանների]] և [[բոգոմիլներ|բոգոմիլների]] միջոցով։
 
Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, [[կաթոլիկԿաթոլիկություն|կաթոլիկական]]ական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն։
 
Կաթարները ստեղծեցին իրենց [[եկեղեցի]]ն, բացեցին [[դպրոց]]ներ, [[1167]] թվականին [[Թուլուզ]]ում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը։ Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և [[13-րդ դար]]ում քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով, նույն դարի վերջին կաթարները վերացան։ Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին։
 
== Գրականություն ==
* Malcolm Barber: “De katharen”, ISBN 90-430-0948-2
* Yves Van Buyten & Willy Vanderzeypen: “Katharen in Europa”, ISBN 90-5904-036-8
* Claude Lebedel: “De tragedie van de katharen”, ISBN 90-6271-961-9
 
{{ՀՍՀ}}