«Կազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:1808 di Laurentino Gomes.jpg|200px|մինի|[[1808]] թվականի գրքի կազմ]]
 
'''Կազմ''', ձեռագրի կամ [[գիրք|գրքի]] կողեր, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են մագաղաթյա[[մագաղաթ]]յա կամ թղթյա թերթերը։ Կազմի նախնական ձևը տուփն էր, որի մեջ պահվում էին [[պապիրուս]]ի գրված փաթեթները։ [[Մագաղաթ]]ի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պահելու կերպը, տուփը դարձավ կազմ։ Կազմը ունի երկու՝ վերի և վարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ։ Կողերի միջուկը հարթեցված տախտակ է, որի վրա դրսից ձըգվում է մշակված [[Կաշի|կաշի]], ներսից՝ որևէ գործվածք, որ կոչվում է կազմաստառ։ Որպեսզի կազմը չմաշի նոր ձեռագիրը, կազմի և ձեռագրի արանքում ամրացվել է պահպանակ՝ կազմի կաշին զարդարվում էր նկարներով (ճնշումով արված զարդեր), [[մետաղ]]յա նախշերով, հատկապես՝ [[խաչ]]երով ու թանկագին [[քար]]երով։
 
Կազմերը լինում էին նաև ձույլ [[ոսկի|ոսկուց]], [[արծաթ]]ից և այլ մետաղներից՝ դրվագված տերունական պատկերներով, ինչպես և [[փղոսկր]]ից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կազմ» էջից