«Քաոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Քաոս''' - հունական դիցաբանության աստվածներից։ Ըստ դիցաբանության` Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսը ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։<ref>{{cite book|author=Գ. Մ. Գալստյան|title=Դիցաբանական անունների ու դարձվածքների համառոտ բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1966|page=էջ 143}}</ref>
 
Ըստ հունական դիցաբանության` ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի [[կյանք]]ի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից` ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև [[Երկիր|Երկրի]] աստվածուհին` [[Գեա]]ն։
 
Քաոսից է առաջացել [[Տարտարոս]]ը` ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, Սերը` [[Էրոս]]ը` ամեն ինչին կենդանություն տվող։
 
Սկսելով աշխարհի ստեղծումը` անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը` [[Էրեբոս]]ը և մութ Գիշերը` [[Նիքս]]ը։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` [[Եթեր]]ը, պայծառ օրը` [[Հեմերա]]ն։ Գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել իրար։<ref>{{cite book|author=Ն. Ա. Կուն|title=Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները|publisher=«Լույս»|location=Երևան|year=1989|page=էջ 18}}</ref>
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաոս» էջից