«Մալուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Մալուխ''' էլեկտրական, պաշտպանական ծածկույթով պատված, հերմետիկ պատյանով մեկ կամ մի քանի մեկուսացված հոսանքատար ջղեր: Կիրառվում են էլեկտրաէներգիայի կամ էլեկտրական ազդանշանների հաղորդման համար: Մալուխների հիմնական կոնստրուկցիոն տարրերն են հոսանքատար ջղերը, մեկուսացումը և պատյանը: Մալուխները լինում են՝ ուժային (ցածրավոլտ, բարձրավոլտ, զերբարձրավոլտ), [[Էլեկտրաէներգիա|էլեկտրաէներգիա]]յի հաղորդման և բաշխման հոսանքատար շղերը հիմնականում պատրաստվում են էլեկտրատեխնիկական պղնձից և [[ալյումին]]ից: Կախված նշանակումից ե շահագործման պայմաններից' հոսանքատար շղերը կարող են ունենալ ճկունության տարբեր աստիճաններ, նորմալ (անշարժ միջադիրի համար), ճկուն (մոնտաժի ժամանակ մեծ ճկունություն պահանջող անշարժ միջադիրի համար), առանձնապես ճկուն դափնեկիր ([[1946]]): Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով (փոխադըրման ենթակա): [[ԽՍՀՄ]]-ում ուժային Մալուխների համար առավել տարածված հատվածքներն են՝ 10, 16, 25, 35, 50, 70, 95, 120, 150, 240 մմ²: Հաճախ կիրառում են նաև 300, 400, 500, 625, 800 և 1000 մմ2 հատվածքով մալուխներ: Կապի մալուխներում հոսանքատար ջղերը նորմավորվում են ըստ տրամագծի (0,5-1,4 մմ):Մալուխների մեկուսացումը նախատեսված է հոսանքատար ջղերը միմյանցից և պատյանից մեկուսացնելու համար: Ուժային մալուխներում ջղերը մեկուսացվում են նավթային և սինթետիկ յուղերով տոգորված տարբեր հաստության (0,045, 0,03, 0,12 և 0,17 մմ) մալուխային թղթով կամ իներտ գազով լցված թղթով, պոլիվինիլքլորիդով, վուլկանացված ռետինով, կապի մալուխներում՝ պոլիէթիլենով, օդապլաստմասսայով և կիսաօդային մեկուսացումով: Մեկուսացման հիմնական պարամետրերն են՝ մեկուսիչի ծավալային դիմադրությունը (Մ), դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը (tg6), դիէլեկտրիկ թափանցելիությունը (g), էլեկտրական ամրությունը (E): Նշանակումից և շահագործման պայմաններից կախված մալուխային մեկուսացմանը ներկայացվում են հատուկ պահանջներ՝ ջերմակայունություն, խոնավակայունություն, ճառագայթակայունություն և այլն: Պատյանը նախատեսված է ջղերի մեկուսացումը խոնավության, լույսի, քիմիական նյութերի ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար: Պատյանը հիմնականում պատրաստվում է մետաղից պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից: Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և [[կոռոզիա]]յից պաշտպանելու համար:
 
 
 
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալուխ» էջից