«Միզածորան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր: Urinary tract la.png|thumb]]
'''Միզածորան''' (ureter), [[երիկամ]]ի արտատար ծորան, որով մեզն անցնում է [[միզապարկ]]։ Միզածորանը երիկամի ավազանի անմիջական շարունակությունը կազմող խողովակ է, երկարությունը՝ 30-35 սմ, արտաքին տրամագիծը՝ 4-7 մմ։ Գտնվում է [[որովայնի խոռոչ]]ի ետին պատի առաջային երեսին, այնուհետև իջնում է [[կոնք]]ի խոռոչ ու բացվում միզապարկի մեջ։ Միզածորանի պատերը կազմված են երեք շերտից, արտաքին՝ շարակցա[[հյուսվածք]]ային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ [[Մկան]]ային շերտի կծկումների շնորհիվ մեզը պարբերաբար անցնում է միզապարկ։ Միզածորանի [[հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են [[լորձաթաղանթ]]ի բորբոքումը (ուրեթրիտ) և միզածորանի քարը։
{{ՀՍՀ}}