Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 54 բայտ ,  5 տարի առաջ
[[Պատկեր:Persectives of Anaximander's universe.png|մինի|աջից|Անաքսիմանդերի տիեզերքի մոդելի պատկերը, ձախից՝ ցերեկային ժամերն են ամառվա ընթացքում, իսկ աջից՝ գիշերն է ձմեռվա ընթացքում]]
 
Երկրակենտրոն մոդելը մտավ հունական աստղագիտության և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ վաղ շրջանում. այն կարելի է հանդիպել նախասոկրատեսյան փիլիսոփայության մեջ։ Ք.Ա. 6-րդ դարում Անաքսիմանդերը տիեզերաբանության մոդել առաջարկեց, համաձայն որի երկիրը սյուների տեսք ունի և բարձր գտնվում է ամենի կենտրոնում։ Արեգակը, լուսինը և մոլորակները անտեսանելի սկավառակների մեջ գտնվող անցքեր են, որոնք շրջապատում են երկիրը։ Անցքերի միջով մարդկությունը կարող է տեսնել քողարկված կրակը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում [[Պյութագորաս|Պյութագորասը]] կարծում էր, որ երկիրը ոլորտ է, սակայն չի գտնվում կենտրոնում։ Նրանք կարծում էին, որ այն շարժվում է անտեսանելի կրակի շուրջ։ Ավելի ուշ այս տեսակետները համակցվեցին, այսպիսով Ք.Ա. 4-րդ դարի կրթված հույներից շատերը մտածում էին,որ երկիրը ոլորտ է, որը գտնվում է տիեզերքի կենտրոնում։ <ref>Fraser, name=Craig "Fraser2006"G. (2006). The Cosmos: A Historical Perspective. p. 14.</ref>
Ք.Ա. 4-րդ դարում հույն երկու նշանավոր փիլիսոփաներ [[Պլատոն|Պլատոնը]] և [[Արիստոտել|Արիստոտելը]] աշխատանքներ գրեցին, որոնք հիմնված էին երկրակենտրոն մոդելի վրա։ Համաձայն Պլատոնի գաղափարի՝ երկիրը ոլորտ է, որը հաստատուն գտնվում էր տիեզերքի կենտրոնում։ Աստղերը և մոլորակները գտնվում էին երկրի շուրջը, ոլորտների կամ շրջանների վրա՝ հերթականությամբ. Լուսին, արեգակ, [[Վեներա (մոլորակ)|Վեներա]], [[Մերկուրի]], [[Մարս]], [[Յուպիտեր]], [[Սատուրն]], հաստատուն աստղեր՝ տեղակայված երկնային ոլորտում։ Պլատոնը իր "[[Էրբիում|Էրբիումի]] միֆ" աշխատությունում տիեզերքը նկարագրում է որպես Անհրաժեշտության Տակառիկ՝ մոլորակների շարժման վերաբերյալ տալով ավելի քիչ առասպելական, ավելի շատ մաթեմատիկական բացատրություն, որը հիմնված էր Պլատոնի այն ասույթի վրա, համաձայն որի երկնքում կատարվող բոլոր երևույթները կարելի է բացատրել միասնական շրջանաձև շարժումով։ Արիստոտելը իր գաղափարները մշակել է Էուդօքսուսի համակարգի հիման վրա։
 
Դիտարկելի պարալաքսի բացակայությունը յուրաքանչյուր ոչ երկրակենտրոն տեսության մեջ համարվում է ճակատագրական սխալ։ Մյուս զննումը, որը այդ ժամանակ կիրառվել է ի նպաստ երկրակենտրոն մոդելի, եղել է Վեներայի [[Լույս|լույսի]] ակնհայտ կայունությունը, որը ենթադրում է, որ այն սովորաբար միևնույն հեռավորության վրա է երկրից, որը իր հերթին ավելի համահունչ է գեոցենտրիզմի, քան հելիոցենտրիզմի հետ։ Իրականում, այն տեղի է ունենում լույսի կորստի պատճառով, որի պատճառը Վեներայի փուլն է։ Հելիոցենտրիզմը հերքողները նշում են, որ երկրային մարմինները բնականաբար միտված են անշարժության գալ որքան հնարավոր է երկրի կենտրոնին մոտ։ Բացառելով կենտրոնին մոտ ընկնելու հնարավորությունը երկրային մարմինները միտված են չշարժվել մինչև որ հարկադրված չլինեն դրսի որևէ օբյեկտի կողմից կամ չփոխակերպվեն այլ տարրի [[Ջերմություն|ջերմության]] կամ խոնավության շնորհիվ։
Գերադասելի են մի շարք երևույթների մթնոլորտային բացատրությունը, քանի որ Էուդոքսյան-արիստոտելյան մոդելը,որը հիմնված է կատարելապես համակենտրոնացված ոլորտների վրա, միտված չէ բացատրելու մոլորակների լուսավորության փոփոխությունը, որը հեռավորության փոփոխության արդյունք է։ <ref name= "Hetherington2006"/> Ի վերջո, հրաժարվել են կատարելապես համակենտրոնացված ոլորտներից, քանի որ անհնարին էր ստեղծել բավականաչափ ճշգրիտ մոդել այդ [[Իդեալ|իդեալի]] հիման վրա։ Այնուամենայնիվ, նմանատիպ բացատրություններով ապահովելու համար մյուս բացատար և մակաշրջան մոդելը բավականաչափ ճկուն էր՝ դարեր շարունակ կատարված դիտարկումների համար։
 
== Պտոլեմիկ մոդել ==
291

edits