Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Կոպերնիկյան համակարգ ===
 
[[1543]] թվականին, գեոցենտրիզմը առաջին անգամ ստացավ լուրջ մարտահրավեր, երբ հրատարակվեց Կոպերնիկուսի "Երկնային ոլորտների հեղափոխության մասին" (De revolutionibus orbium coelestium)գիրքը։ Այն փաստում էր, որ երկիրը և մոլորակները պտտվում են արեգակի շուրջը։ Հետագայում երկար տարիներ դեռ կիրառվում էր գեոցենտրիզմի համակարգը, քանի որ Կոպերնիկյան համակարգը ավելի լավ կանխատեսումներ չէր առաջարկել, քան գեոցենտրիկ համակարգն էր։ Այն առաջ քաշեց մի շարք խնդիրներ և բնական փիլիսոփայության և [[Սուրբ Գիրք|սուրբ գրքի]] դեպքում։ Սակայն Կոպերնիկյան համակարգը ինչպես և Պտոլեմիկ համակարգը ճշգրիտ չէր, քանի որ այն դեռ կիրառում էր շրջանաձև ուղեծրի գաղափարը։ Ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ,մինչև որ Կեպլերը ենթադրեց, որ ուղեծիրը էլիպսաձև է և ոչ շրջանաձև (Կեպլերի մոլորակային շարժման առաջին օրենքը)։
 
[[1609]] թվականին [[Հեռադիտակ|հեռադիտակի]] հայտնագործման հետ մեկտեղ Գալիլեո Գալիլեի կողմից կատարված դիտարկումները (օրինակ Յուպիտերը լուսիններ ունի)հարցականի տակ դրեցին գեոցենտրիզմի որոշ դրույթներ, սակայն լրջորեն չազդեցին դրանց վրա։ Քանի որ նա սև կետեր, [[Խառնարան|խառնարաններ]] էր հայտնաբերել լուսնի վրա, ապա նշում էր, որ լուսինը կատարյալ երկնային մարմին չէ, ինչպես որ նախկինում ենթադրվում էր։ Սա առաջին դեպքն էր, երբ ինչ որ մեկը թերություններ է տեսնում երկնային մարմնի վրա, որը պետք է կազմված լիներ կատարյալ եթերից։ Այսպիսով, քանի որ լուսնի վրա երևացող թերությունները այժմ կապվում էին երկրի վրա եղած թերությունների հետ, վիճելի էր դառնում, որ ոչ մեկը յուրօրինակ չէ. երկուսն էլ պարզապես երկնային մարմիններ էին, որոնք ստեղծվել էին հողանման նյութից։ Գալիլեոն նաև տեսնում էր Յուպիտերի լուսինները և պնդում էր, որ նրաց ուղեծիրը անցնում է ոչ թե երկրի, այլ Յուպիտերի շուրջ։ <ref name= "Finocchiaro2008"/> Սա համարվում էր էական պնդում, քանի որ եթե այն ապացուցվեր, ապա կնշանակեր, որ ամեն ինչ չէ, որ պտտվում է երկիր մոլորակի շուրջը՝ ոչնչացնելով նախկինում եղած աստվածաբանական և գիտական հավատները։ Այսպիսով, եկեղեցին լռեցրեց Գալիլեոյի թեորիաները, որոնք հարցականի տակ էին դնում գեոցենտրիզմը։
 
[[1610]] թվականի [[Դեկտեմբեր|դեկտեմբերին]] Գ.Գալիլեին կիրառելով իր հեռադիտակը, տեսավ Վեներա մոլորակի բոլոր փուլերը, ինչպես որ լուսնի դեպքում էր տեղի ունեցել։ Նա կարծում էր,որ եթե իր դիտարկումները հակասում են Պտոլեմիկ համակարգին, ապա այն հելիոցենտրիկ համակարգի բնական հետևանքն է։
 
Այնուամենայնիվ, Պտոլեմին Վեներայի բացատարը և մակաշրջանը տեղաադրեց արեգակի ոլորտի ներսում(արեգակի և Մերկուրիի միջև), սակայն սա կամայական էր. նա հեշտորեն կարող էր փոխել Վեներային և Մերկուրիին և տեղադրել դրանք արեգակի մյուս կողմում, կամ Վեներայի և Մերկուրիի հետ կապված այլ փոփոխություններ անել, քանի որ նրանք միշտ գտնվում էին երկրից արեգակ անցնող գծին մոտ: Այս պարագայում ,եթե արեգակը լույսի միակ աղբյուրն է՝ Պտոլեմիկ համակարգում, ապա.
 
Եթե Վեներան գտնվում է արեգակի և երկրի միջև, ապա Վեներային փուլը միշտ պետք է լինի կիսախավար կամ ամբողջովին խավար։
Եթե Վեներան գտնվում Եթե Վեներանէ արեգակի ներքևումև էերկրի գտնվումմիջև, ապա նրաՎեներային փուլը միշտ պետք է լինի կիսատկիսախավար կամ ամբողջական։ամբողջովին խավար։
 
Եթե Վեներան արեգակի ներքևում է գտնվում, ապա նրա փուլը պետք է լինի կիսատ կամ ամբողջական։
 
Իսկ Գալիլեոն սկզբում Վեներան տեսավ փոքր և ամբողջական, այնուհետև մեծ և կիսախավարած։
 
Համաձայն այս վարկածների, Պտոլեմիկ համակարգում Վեներայի մակաշրջանը արեգակի ուղեծրի ոչ ներսում և ոչ էլ դրսում է գտնվում։ Արդյունքում Պտոլեմիկ համակարգի հետևորդները հրաժարվեցին այն գաղափարից, որ Վեներայի մակաշրջանը ամբողջովին արեգակի ներսում է գտնվում, իսկ ավելի ուշ 17-րդ դարում աստղագիտական կոսմոլոգիաների միջև եղած մրցակցությունը շեշտը դրեց Տիկո Բրահեյի Տիկոնիկ համակարգի (որում երկիրը նորից տիեզերքի կենտրոն էր համարվում, իսկ արեգակը պտտվում էր դրա շուրջը,սակայն մյուս բոլոր մոլորակները պտտվում էին արեգակի շուրջը մեկ խոշոր մակաշրջանով) կամ Կոպերնիկյան համակարգի տարբերակների վրա։
 
[[Պատկեր:Phases-of-Venus.svg|մինի|աջից|Վեներայի փուլերը]]
 
== Ձգողականություն ==