«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: → (6), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (6), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ)
Ստրկության դասակարգման հիմնական կրիտերիաներից մեկը ձևավորող սուբյեկտներն են։
 
Նշանակալից տարածում (համապատասխանաբար, և հատուկ սպառնալիք հասարակության համար) ժամանակակից ստրկությունն ունի այն դեպքերում, երբ ձեռք է բերում
համակարգային բնույթ, երբ ձևավորող հանցագործը դառնում է, ոչ թե առանձին սուբյեկտը, այլ՝ ամբողջ պետությունը։
 
=== Ստրկության առաջացումը ===
[[Արտադրություն|Արտադրության]] արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է [[աշխատանքի բաժանում]]ը։ Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին` ֆիզիկական) [[աշխատանք]]ն ամենեևին էլ գայթակղիչ չէ։ [[Հասարակություն|Հասարակության]] զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան` կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի։ Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան [[ստրուկ]]ներ։
 
=== Ստրուկի կարգավիճակը ===
Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով` res, այսինքն` իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ` գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։ Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։
 
Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով։ Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել` կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը։ Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել։ Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց [[կյանք]]ի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով։
# Երբ ստրկատիրական հաստատությունն ամրապնդվեց և դարձավ տնտեսական կարգի հիմք, այդ աղբյուրին ավելացան ուրիշներ, նախևառաջ` ստրուկ ազգաբնակչության բնական աճը։
# Բացի այդ, ի հայտ եկան [[օրենք]]ներ, ըստ որոնց պարտապանը, ով հնարավորություն չուներ պարտքը մարելու, դառնում էր պարտատիրոջ ստրուկը։ Որոշ [[հանցագործություն]]ների համար պատժում էին ստրկությամբ։ Վերջապես, հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին։ Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ [[Ռուսաստան]]ում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր։
# Գոյություն է ունեցել (և շարունակում է ունենալ) ազատ մարդկանց ուղղակի, առանց հիմնավորման, ստիպողաբար ստրկացնելու պրակտիկան։ Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ստրկության զարգացման պատմության ողջ ընթացքի վրա։
 
== Ստրկատիրության պատմություն ==
=== Նախնադարյան հասարակարգ ===
 
Ստրկությունն ի սկզբանե արտացոլված չէ մարդկային մշակույթում:մշակույթում։ Առաջին տեղեկությունները հանդիպում են [[Սեմեր|սեմական]] ցեղերի կողմից [[Շումեր]]ի գրավման շրջանում:շրջանում։ Այստեղ հանդիպում է գրավյալ ժողովրդի նվաճման և տիրոջը ենթարկվելու մասին տեղեկություն:տեղեկություն։ [[Միջագետք]]ի տարածքում ստրկատիրական պետությունների գոյության մասին ինֆորմացիան վերաբերում է [[մ. թ. ա. 3-րդ հազարամյակ]]ին:ին։ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] աղբյուրներում ստրկությունը նկարագրվել է ջրհեղեղից առաջ ([[Ծննդոց|Ծննդոց: 9։25]]):։ Հին պատրիարքներն ունեցել են բազմաթիվ ստրուկներ ([[Ծննդոց|Ծննդոց: 12։5, 14։14]]):։
 
Արդի պատկերացումներով, պրիմիտիվ հասարակական հարաբերությունների դարաշրջանում ստրկությունն ի սկզբանե լիովին բացակայել է:է։ Հայտնվելուց հետո էլ այն մասսայական բնույթ չի կրել:կրել։ Այդ շրջանում ստրուկներ, որպես այդպիսիք, չեն եղել. եղել են միայն պատերազմի ընթացքում վերցված գերիներ:գերիներ։ Միջցեղային կռիվներում տղամարդ-գերիներ, որպես կանոն, կամ ընդհանրապես չեն վերցրել, կամ նրանց սպանել են (այնտեղ, որտեղ տարածված է եղել [[կանիբալիզմ]]ը, գերիներին կերել են), կամ ընդունել են հաղթող ցեղ: ցեղ։
 
== Ծանոթագրություններ ==
285 440

edits