«Վանաձորի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (69), ։ → ։ (13), ՝ → ՝ (5), → (85), )։ → )։ , ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հ. Աբելյանի անվան [[Վանաձոր]]ի պետական դրամատիկական թատրոն''', հիմնադրվել է 1931 թվականին։ Հիմնականում կազմված էր տեղի թատերախմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից։ Բացվել է Ցանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժիսոր ՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան)։ Վանաձորի դրամատիկական թատրոնում ընդգրկված էին դերասան-դերասանուհիներ Ա. Փաշայանը, Ա. Խուդանյանը, ժ. էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը, Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Մինասյանը, Ա. Գևորգյանը և ուրիշներ։ Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են [[ռեժիսոր]]ներ Ա. Բուրջալյանի, Վ. Աճեմյանի, Տ. Շամիրխանյանի բեմադրությունները և հայ բեմի վարպետներ Վ. Փափազյանի, Հ. Ներսիսյանի, Հասմիկի, Ա. Ոսկանյանի, Ժասմենի հյուրախաղերը։ Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հ. Աբեղյանը, որի անունով էլ 1936 թվականին կոչվել է այն։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին բեմադրվել են Մուրացանի «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Աիմոնովի «Ռուս մարդիկ» և այլ գործեր։
 
Հետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են ՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ա. Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Գ. Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թթ.՝ Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»։ Վանաձորի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթացին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Ս. Արուտչյանը, Ռ. Նալբանդյանը, Ռ. Վանյանը, Թ. Բերբերյանը, դերասան-դերասանուհիներ Ա. Շագաֆյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վաչյանը, Հ. Նաղաշյանը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. և Ա. Մսրյանները, Մ. Խառատյանը, Գ. Գևորգյանը և ուրիշներ։ 1970-ական թթ. թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան-դերասանուհիներով։ 1972 թվականից գլխավոր ռեժիսորն է Վ. Շահվերդյանը։ 1970-ական թթ. հետաքրքիր բեմադրություններից են ՝ Ն. Դումբաձեի «Մի՛ վշտանա, մայրիկ», Դ. Սունդուկյանի «Ամուսիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ա. Չխաիձեի «Ազատ թեմա», [[Շիրվանզադե]]ի «Քաոս», Վ. Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Մ. Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը»։ Թատրոնում ստեղծագործում էին նախկին [[ՀՍՍՀ]] ժողովրդական արտիստ Վ. Գրիգորյանը, ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Լ. Փաշինյանը, Հ. Ազիզյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ա. Զաքարյանը, է. Աղամյանը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, Ռ. Խոսրոևը և ուրիշներ։