«Ցեմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  - , , → , (27), ։ → ։ (24), ՝ → ՝ (7), → (52), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (13) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...
չ clean up, փոխարինվեց: → (17),   → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-91433-0002, Clausnitz, LPG, Bau eines Stalls.jpg|մինի|Պատրաստի ցեմենտը բեռնում են սայլակի մեջ]]
'''Ցեմենտ''' ({{lang-de|Zement}}, {{lang-lat|caementum}}&nbsp; -&nbsp; խիճ, ջարդած [[քար]]), հիդրավլիկական կապակցանյութերի մեծ խմբի հավաքական անվանում, կարևոր շինանյութերից։ [[Ջուր|Ջրի]] կամ որոշ [[աղեր]]ի ջրային լուծույթների ազդեցությամբ ցեմենտը առաջացնում է պլաստիկ զանգված (ցեմենտախմոր), որն աստիճանաբար պնդանում է՝ առաջացնելով քարանման ամուր նյութ։ Ցեմենտը հիմնականում օգտագործվում է լցանյութերի ([[ավազ]], [[կոպիճ]], [[խիճ]]) հետ խառնված, շինարարական շաղախների, [[բետոն]]ների ձևով, վերգետնյա և ստորգետնյա կառույցների, շենքերի առանձին տարրերի ամրացման, հիդրոմեկուսացման և այլ նպատակներով։ <br />
Ցեմենտը հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական կապակցանյութերը՝ [[գիպս]]ը և [[կիր]]ը, օգտագործել են դեռևս [[Հին Եգիպտոս|հին եգիպտացիները]] և [[Հին Հունաստան|հույները]], այնուհետև՝ չինացիները։ Ավելի ուշ որպես կապակցանյութ սկսեցին օգտագործել կրային շաղախներ՝ մանրված հրաբխային ապարների ([[Հին Հռոմ]]ում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի ([[Կիևյան Ռուսիա]]յում) ջարդոնի հետ։ [[1796]]-ին Զ․ Փարկերը ([[Անգլիա]]) արտոնագիր ստացավ բնական մերգելների թրծումով և աղացումով ստացված հիդրավլիկական կապակցանյութի՝ ռոմանցեմենտի համար։ [[1822]]-ին կրաքարային խառնուրդներից հիդրավլիկական կապակցանյութերի ստացման տեսական հիմքեր մշակվեցին [[Սանկտ Պետերբուրգ]]ի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստիտուտում։ [[1824]]-ին Զ․ Ասպդինը Անգլիայում և [[1825]]-ին Ե․ Գ․ Չելիևը [[Ռուսաստան]]ում, իրարից անկախ ստեղծեցին պորտլանդցեմենաը։ <br />
Ցեմենտի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է․ հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450—1550°C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ ցեմենտին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են ցեմենտի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։ Ցեմենտի արտադրության չոր եղանակի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750—850 կկալ/կգ։ Թաց եղանակի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրակա նացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35—45% խոնավությամբ։ Քիմիական բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիա յից, այն կազմում է 1300—1600 կկալ/կգ։ Համակցված եղանակի դեպ քում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուումքամիչներում կամ վակուումմամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։ <br />
Ըստ ամրության ցեմենտը բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է ցեմենտի և նորմալ (քվարցային) ավազի 1։ 3 կշռային հա րաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28&nbsp; օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։ Հատուկ ցեմենտների դեպքում թույլատրվում է շաղախի բաղադրամասերից նմուշների պատրաստման և պնդացման եղանակների փոփոխություն։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցեմենտ» էջից