«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 124.
 
{{quote|Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին անգամ [[Թանատոս]]ին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու: Հայտնվեց [[Թանատոս]]ը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս: Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ [[Թանատոս]]ը: Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորություն:}}
<center>'''Շարադրված է ըստ Հոմերոսի Իլիական և Օվկիդիոսի "Հերոսուհիներ" պոեմների: ''' </center></b>
 
Միայն փոքրաթիվ մահկանացուների աստվածներին թույլատրել են իջնել Հադես և այնտեղից ողջ դուրս գալ։ Օրփեոսը [[Զևս]]ից ստացել է թույլտվություն Հադեսից դուրս բերելու իր մահացած կնոջը՝ Եվրիդիկեին, Հերակլեսը հադեսից դուրս է բերել Կերբերոսին։ [[Ոդիսևս]]ը և Էնեասը իջել են Հադես որպեսզի տեսակցեն իրենց մերձավորների հետ: </b>
 
{{quote|Վերջապես հասանք ճերմակահեր Օվկիանոսի ջրերին և մոտեցանք կիմերիացիների թախծալի երկրի ափը, ուր մարդիկ երբեք չեն տեսնում [[Հելիոս]] աստծո լույսը: Այդ երկիրը մշտապես պատած է ցուրտ մառախուղով: Գիշերային աղջամուղջը թանձր խավարով է պարուրում այդ երկիրը: Այնտեղ ափ հանեցինք մենք մեր նավը, վերցրինք ասորերկրյա աստվածներին ցոհաբերելու համար Կիրկեի տված ոչխարն ու սև խոյը, և գնացինք այնտեղ, ուր բարձրաբերձ մի ժայռի մոտ Աքերոնի մեջ են թափվում Կոկիտոսն ու Պիրիփլեգետոնոսը: Երբ այնտեղ հասանք, ես սրով մի խորունկ փոս փորեցի, երեք անգամ մըղրի, գինու և ջրի հեղում կատարեցի. Այդ բոլորի վրա գարու ալյուր ցանեցի . փոսի վրա մորթեցի զոհերը: Արյունը լցվեց փոսը: Մեռյալների հոգիների հսկայական ամբոխը թռավ-եկավ փոսի մոտ և սկսեցին վիճել, թե ո'վ պիտի առաջինը խմի զոհի արյունը:}}
<center>'''Շարադրված է ըստ Հոմերոսի "Ոդիսականի" պոեմի: ''' </center></b>
 
===Դժնդակ Հադեսի (Պլուտոնի) թագավորությունը===
Տող 156.
:Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով: Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը: Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար: Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է [[Հեկատե]] մեծ աստվածուհին: Նա երեք մարմին ունի և երեք գլուխ: Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց: [[Հեկատտե]]ին հաճախ օգնության են կանղում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է: կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան: </b>
 
Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց:
 
==Հադեսի սերունդ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հադես» էջից