«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (12), ;Ի → ։ Ի,   → (17), &nbsp։ → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: - →  -  (9), , → , (19), ։ → ։ (30), ՝ → ՝ (5), → (45), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (8), : → ։ (6) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...)
չ (clean up, փոխարինվեց: → (12), ;Ի → ։ Ի,   → (17), &nbsp։ → oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Friedrich hoelderlin.jpg|մինի|200px|Ֆրիդրիխ Հյոլդեռլին]]
'''Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին''' ([[գերմաներեն]]՝ ''Johann Christian Friedrich Hölderlin'', [[1770]], [[մարտի 20]]  -  [[1843]], [[հունիսի 7]]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։
 
== Կյանքի ժամանակագրություն ==
 
* 1770  -  Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է ''Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը''։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է [[Նյուրտինգեն]], որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
* 1776  -  Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով [[Վյուրտենբուրգ]]ի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
* 1784  -  Ընդունվում է [[Դենկենդորֆ]]ի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
* 1786  -  Իր դասարանի հետ տեղափոխվում է [[Մաուլբրոն]]ի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը։
* 1787  -  Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել [[Կլոպշտոկ]]ին, [[Շիլլեր]]ին, [[Շուբարտ]]ին, [[Վիլանդ]]ին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է [[Հռենոս]]ը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն]] է։ Այստեղ սկսում է բարեկամությունը [[Քրիստիան Լուդվիգ Նոյֆեր]]ի ու [[Ռուդոլֆ Մագենաու]]ի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
* 1789  -  Այցելում է բանաստեղծ [[Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտ]]ին։ Աշնանը [[ֆլեյտա]]յի դասեր է առնում ([[դաշնամուր]] նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
* 1790  -  Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին [[Շտուտգարտ]]ում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան [[Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլին]]ին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս [[Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգ]]ը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
* 1791  -  Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է [[Շվեյցարիա]]յում։ [[Ցյուրիխ]]ում այցելում է նշանավոր մտածող, [[դիմագիտություն|դիմագիտության]] հիմնադիր [[Յոհան Կասպար Լաֆատեր]]ին։
 
==Հայկական Սովետական Հանրագիտարանից ==
Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։
«Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790—1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։
 
90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»)։ Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797—1799) վեպը։ Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798—99) ողբերգությունը։
 
Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։
285 440

edits