«Սանասարյան վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (13), ՝ → ՝ (2), → (45), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սանասարյան վարժարան''', հիմնադրվել է [[1814]] թվականին, Կաբինում, Մ․ Սանասարյանի միջոցներով և Կ․ Եզյանի ջանքերով։ Ընդունվել են գավառական [[դպրոց]]ն ավարտած 7–11 ([[1892]] թվականից՝ 11–12) տարեկան երեխաները։ Ունեցել է նաև գիշերօթիկ բաժին։ [[1890]]–[[1891]] թվականններին գործել է 9 դասարան (ուսուցման տևողությունը 9 տարի)։ [[1906]] թվականին վարժարանին կից հիմնվել է ուսուցչանոց (երկու տարվա ծրագրով)։ 1912 թվականին Սանասարյան վարժարանը տեղափոխվել է [[Սեբաստիա]]։ Ունեցել է ուսուցողական, մանկավարժական և արհեստագիտական բաժիններ։ Ուսուցողական բաժնում դասավանդվել են մայրենի [[լեզու]] (աշխարհաբար, գրաբար), [[պատմություն]], [[աշխարհագրություն]], [[մատենագիտություն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], տաճկերեն, [[հանրահաշիվ]], [[երկրաչափություն]], եռանկյունաչափություն, [[բնագիտություն]], [[քիմիա]], տոմարակալություն և այլ առարկաներ։ Մանկավարժական բաժնի հիմնական առարկաներից են եղել [[մանկավարժություն]]ը, [[հոգեբանություն]]ը, [[տրամաբանություն]]ը, իմաստասիրությունը, մեթոդիկան, դպրոցական առողջապահությունը։ Արհեստագիտական բաժնում սովորել են կազմարարություն, ատաղձագործություն և գավառի պահանջները բավարարող այլևայլ արհեստներ։ Վարժարանն ունեցել է լաբորատոր սարքավորումներ, գրադարան, [[հիվանդանոց]], դեղատուն, փուռ, ներկատուն, [[թանգարան]] (որում պահվել են 94 ձեռագիր և [[986]] թվականին հրատարակված մի [[ավետարան]])։ [[1881]]–[[1910]] թվականին Սանասարյան վարժարանում սովորել է 840 սան։ [[1915]] թվականին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։
{{ՀՍՀ}}