«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (14), ՝ → ՝ (8), → (46), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (13), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:MPK1-426 Sykes Picot Agreement Map signed 8 May 1916.jpg|մինի|Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը]]
'''Սայքս–Պիկոյի համաձայնագիր''', գաղտնի համաձայնագիր [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ասիական տիրույթների բաժանման մասին։ Գաղտնի տորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը [[Լոնդոն]]ում, [[1916]]-ի մայիսին։ Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետներ Մարկ Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) անունով։
 
== Նախապատմությունը ==
== Համաձայնագրի նախնական բովանդակությունը ==
[[File:Armenian Question Encyclopedia 399.jpg|thumb|Օսմանյան Կայսրության բաժանումը ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916)]]
Սայքս-Պիկոյի համաձայնագիրը նախատեսում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև [[Արևմտյան Հայաստան]]ի մի մասը և [[Քուրդիստան]]ը)։
# «Կապույտ» գոտին, որն ընդգրկում էր Արևմտյան [[Սիրիա]]ն, [[Լիբանան]]ը, [[Կիլիկիա]]ն՝ հարավ-արևելյան [[Անատոլիա]]ն ([[Այնթապ]], [[Ուրֆա]], [[Մարդին]], [[Դիարբեքիր]] և [[Հաքյարի]]ի մարզ ([[Վանա լիճ|Վանա լճից]] հարավ)), անցնելու էր Ֆրանսիայի տիրապետության տակ։
# «Կարմիր» գոտին, որն ընդգրկում էր [[Իրաք]]ի կենտրոնական և հարավային մասը ([[Բաղդադ]]ով և [[Բասրա]]յով), ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ [[Հայֆա]]ն և [[Աքքա]]ն, անցնում էր Անգլիայի տիրապետության տակ։
# «Դարչնագույն» գոտին ընդգրկում էր [[Պաղեստին]]ի մնացած մասը, որտեղ հաստատվելու էր միջազգային կառավարում, որի ձևը որոշվելու էր Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ համաձայնություն կայացնելուց հետո։
# «А» գոտին (Արևելյան Սիրիան և [[Մոսուլ]]ի վիլայեթը) դառնում էր Ֆրանսիայի ազդեցության ոլորտ։
# «В» գոտին (Անդրհորդանանն ու Բաղդադի վիլայեթի հյուսիսային մասը) դառնում էր Անգլիայի ազդեցության ոլորտ։
Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին՝ որպես արաբական պետությունների ֆեդերացիա։
 
Երբ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավում է էրզրումը և Բիթլիսը, մոտենում Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապում են իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916-ի [[մարտի 9]]-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սագոնովին են հանձնում հուշագիրը։ Ռուսական կառավարությունն իր դժգոհություն է հայտնում այն առթիվ, որ ըստ նախագծի Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք էին բերելու թուրքական զգալի տարածքներ։
 
«Հայաստան» ու «Հայկական հարց» տերմիններն ընդհանրապես բացակայում էին փաստաթղթերում, այնինչ երկու տարի առաջ այդ հարցը եվրոպական տերությունների դիվանագիտական հատուկ քննարկման առարկա էր<ref>[[Հայկական բարենորոգումներ (1912-1914)]]</ref><ref>[[Ռուս-թուրքական համաձայնագիր (1914)]]</ref>։ Անգլիական կառավարության լիազոր Մ. Սայքսը Ռուսաստանում Անգլիայի դեսպան Ջ. Բյուքենենին հղած (1916-ի մարտի 12) գրության մեջ անհնար է նկատում հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին։
 
Քննարկումների ընթացքում, որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջում է իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և [[Սև ծով]]ի հարավային ափի մի մասը։ Փոխզիջումների արդյունքում ստանալով Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստում են վերջինիս իրավունքները [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլսի]] և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված էին 1915-ի [[Անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագիր (1915)|անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով]], ինչպես նաև նրան են խոստանում Արևմտյան Հայաստանի նահանգները ([[Էրզրում]], [[Տրապիզոն]], [[Վան]], [[Բիթլիս]]) և Քրդստանի մի մասը։
#Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «Դեղին» գոտին։
#Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «Կանաչ» գոտին (հարավ-արևմտյան Անատոլիա) և
# «C» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար։
 
== Համաձայնագրի գործադրումը ==
287 041

edits