«Սամսուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (17),   → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (36), ։ → ։ (25), ՝ → ՝ (4), → (64), ), → ), (5), )։ → )։ (2), ( → ( (10) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (17),   → oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Սամսուն''' ({{lang-tr|Samsun}}), '''Սամսոն''', հնում՝ Ամիսոս ({{lang-gr|Aiiuxos}}), քաղաք և նավահանգիստ [[Թուրքիա]]յի հյուսիսում, [[Սև ծով]]ի Սամսուն խորշի ափին, [[Սամսուն (նահանգ)|Սամսուն վիլայեթի]] վարչական կենտրոնը։ Ունի 532 000 բնակիչ։
 
Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմիական արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։
 
== Պատմություն==
Սամսունը հիմնադրել են հույները [[մ.թ.ա. 6-րդ դար]]ում։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ 3-ից 1-ին դարերում)։ [[Մ.թ.ա. 2-րդ դար|Մ․ թ․ ա․ 2-րդ դար]]ում վերջին վերակառուցել է [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առետր․ և արհեստագործ, կենտրոն։ Իր ճառերից մեկում [[Կիկերոն]]ը գովեստով է խոսում վաճառաշահ Սամսունի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից ([[մ․ թ․ ա․ 66]]) հետո Սամսուն անցել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական]], ապա՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]], իսկ [[15-րդ դար]]ում այն նվաճել են օսմանյան [[թուրքեր]]ը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին ու [[միջին դարեր]]ում Սամսունը ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150  մ բարձրությամբ բլրի վրա։ Սամսունում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ 1-ին դար), որին ունկնդրել է [[Սարաբոն]]ը։
 
== Հայերը Սամսունում ==
Հնագույն ժամանակներից Սամսունում բնակված [[հայեր]]ը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ․ ու առետրական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ [[1914]] թվականին Սամսունում բնակվում էր ավելի քան 10 հազար հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունի Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Եթերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ [[1915]] թվականին, [[Մեծ եղեռն]]ի ժամանակ, Սամսունի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։
 
{{ՀՍՀ}}
287 041

edits