«Ռեզերֆորդիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (16), ՝ → ՝ (12), → (36), )։ → )։ (2), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Rf-TableImage.png|մինի|Ռեզերֆորդիում]]
'''Ռեզերֆորդիում''' նաև՝ '''Կուրչատովիում''' ({{lang-lat|Curchatovium}}) <math>Ku</math>,
[[պարբերական համակարգ]]ի IV խմբի արհեսաականորեն ստացված ռադիոակտիվ [[քիմիական տարր]]։ Կարգահամարը 104 է։ Հայտնի են կուրչատովիումի ռադիոակտիվ 9 [[իզոտոպ]]ները՝ 253-261 զանգվածային թվերով։ <math>^{260} Ku</math> և <math>^{259} Ku</math> (կիսաքայքայման պարբերությունները՝ 0, 1 և 4, 5 վրկ) առաջինը ([[1964]] և [[1966]]) հայտնաբերել են [[Դուբնա]]յի միջուկային հետազոտությունների միացյալ ինստուտում (Դ.Ն.Ֆլյորով, Ցոլ.Ց.Հովհաննիսյան և ուրիշներ)՝ միջուկների ինքնաբերաբար քայքայմամբ, իսկ <math>^{261} Ku</math> և <math>^{257} Ku</math> (T½ 4, 5 և 65 վրկ) [[Բերկլի]]ում ([[ԱՄՆ]])՝ [[ալֆա-ճառագայթում|ալֆա-ճառագայթմ]]ամբ։ Կուրչատովիումը Դուբնայում [[սինթեզ]]վել է [[միջուկ]]ների [[միաձուլում|միաձուլմ]]ան [[ռեակցիա]]յի հաշվին՝ <math>\frac{_{242}}{94} Pu</math> իզոտոպը <math>\frac{_{22}}{10} Ne</math>-ի արագացած [[իոն]]ներով ռմբակոծելով։ 104-րդ տարրի անվանումն առաջարկել է ակադեմիկոս Գ.Ն.Ֆլյորովը՝ ի պատիվ Ի.Վ.[[Կուրչատով]]ի։ [[Ամերիկա]]ցի հետազոտոդներն առաջարկել են ([[1969]]) այդ տարրի իրենց անվանումը՝ '''ռեզերֆորդիում''' (նշանը՝ <math>Rf</math>)։ Սակայն ամերիկացիներին չի հաջողվել գրանցել <math>^{260} Ku</math>-ի ինքնաբերաբար բաժանումը։ [[1976]] թվականին Դուբնայում կրկին գրանցվեց <math>^{260} Ku</math>, ըստ <math>^{249} Bk</math> (<math>^{15}N</math>, 4n) <math>^{260} Ku</math> միջուկային ռեակցիայի՝ [[Բերկլի]]ի աշխատակցի ներկայությամբ։ Այդ աշխատանքում քննարկվեց և բացատրվեց նաև Բերկլիում կատարված փորձերի անճշտությունը։ Կուրչատովիումը առաջին «տրանսակտինոիդային» տարրն է։ <math> Ku</math>-ի ատոմների էլեկտրոնային կառուցվածքը գազային ֆազում <math>5f^{14}6d^27s^2</math> է և նման է առաջին «տրանսլանթանոիդային» [[հաֆնիում]] տարրին <math>(Hf) 4f^{14}5d^26s^2</math>։ Դա հաստատվում է <math>Ku</math>-ի և <math>Hf</math>-ի քիմիական հատկությունների նմանությամբ։ Այսպես, կուրչատովիումի անջուր [[քլորիդ]]ը ցնդելիությամբ մոտ է հաֆնիումի քառաքլորիդին ([[գոլորշիացում|գոլորշիացման]] ջերմաստիճանը՝ 313°C) և քիչ ավելի [[ցնդող]] է, քան [[ակտինոիդ]]ային տարրերի [[քլորիդ]]ները ([[եռման ջերմաստիճան]]ը բարձր է 1500°C-ից)։ Օգտվելով այդ հատկություններից՝ [[Չեխոսլովակիա|չեխոսլովակյան]] գիտնական Ի.Զվարան և ուրիշներ Դուբնայում իրականացրին ([[1966]]) <math> Ku</math>-ի ատոմների [[քիմիա]]կան բաժանումը դրան ուղեկցող ակտինոիդային տարրերից։ Այսպիսով, հաստատվեց, որ կուրչատովիումը պատկանում է տարրերի պարբերական համակարգի IV խմբի երկրորդական ենթախմբին։
 
{{ՀՍՀ}}