Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, փոխարինվեց: → (16) oգտվելով ԱՎԲ
}}
 
'''Պնոմպենը''' [[Կամբոջա]]յի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սապ և Մեկոնգ գետերի միախառնման վայրում։ Ավելի քան 320 հազար բնակչություն ([[1981]] թվական)։ Գետային նավահանգիստ է։ Երկաթուղիներով կապված է Կամպոնգսաոմ նավահանգստի և [[Բանգկոկ]]ի հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի միջազգային օդանավակայան։ Պնոմպենում են գտնվում երկրի բանկերը, առետրական ու արդյունաբերական ընկերությունները, ապահովագրական բորսաները։ Կան սննդի, փայտամշակման, տեքստիլ, ծխախոտի արդյունաբերության, նավանորոգման, ավտոնորոգման, ավտոհավաքման, օճառի արտադրության [[ձեռնարկություն]]ներ։ Ունի հա¬ մալսարաններ (Պ-ի, Թագավորական տեխ․, գյուղատնտ․, գեղեցիկ արվեստների, Բուդ¬ դայական), Բարձրագույն տեխ․ և Բուդդա¬ յական ինստ-ներ։ Գործում են Ազգային գրադարան, Ազգային և Թագավորական պալատի [[թանգարան]]ներ, Ազգային [[թատրոն]]։ Հիմնադրվել է [[1371]] թվականին։ Պնոմպենի կենտրոնի ճառագայթաձև կառուցվածքը (կազմավորվել է [[XIX դար]]ի 2-րդ կեսին) համադրվում է հարող շրջանների ուղղանկյուն ցանցին։ Քաղաքի կենտրոնը կառուցապատված է առանձնատներով, 2֊4-հարկանի եվրոպական տիպի տներով, ծայրամասերը՝ փայտե տներով։ Պնոմպենի հնագույն կառույցը Պնոմ վատն է՝ [[XV դար]]ի ստուպայով։ [[XIX դար|XIX]]—[[XX դար]]երի կառույցներից են՝ Թագավորական պալատի համալիրը (XIX դարի 2-րդ կես XX դարի սկիզբ), «Արծաթե պագոդան», Ազգային թանգարանը ([[1917]]— [[1920]] թվականներ), ծածկած շուկան ([[1936]] թվական), Ազգային մարզական համալիրը ([[1962]]-[[1964]] թվականներ, ճարտարապետական Վանմոլիվան), կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը ([[1961]] թվական, , հիվանդանոցը ([[1956]]-[[1960]] թվականներ), Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը։
 
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
266 264

edits