«Մխում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (9), ։ → ։ (9), → (17), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:20110504-RD-LSC-0591 - Flickr - USDAgov.jpg|մինի]]
'''Մխում''', նյութերի ջերմամշակման տեսակ (տաքացում, ապա արագ հովացում), որի նպատակը նյութի բարձր ջերմաստիճանային վիճակի հաստատումն է կամ նրա դանդաղ հովացման ժամանակ ընթացող անցանկալի պրոցեսների կանխումըː Մխման կարելի է ենթարկել միայն այնպիսի նյութեր, որոնց հավասարակշիռ վիճակը բարձր ջերմաստիճանում տարբերվում է հավասարակշիռ վիճակից ցածր ջերմաստիճանում (օրինակ, բյուրեղային կառուցվածքով)։ Մխոցից հետո նյութը գտնվում Է, այսպես կոչված, անհավասարակշիռ կառուցվածքային վիճակում, որը հատուկ չէ տվյալ նյութին նորմալ ջերմաստիճանում (20°C)։ Մխման հետևանքով առաջացող կառուցվածքները լոկ հարաբերականորեն են կայուն (տաքացնելիս անցնում են ավելի կայուն վիճակի)։ Մխման ենթարկվող նյութերի առավել խոշոր խումբ են կազմում պողպատները։ Կատարվում է նաև հնացող, կարգավորվող ու միաֆազ համաձուլվածքների և մաքուր մետաղների մխումներ։ Հեղուկի մխման միջոցով կարելի է կասեցնել նրա բյուրեղացումը։ Այս դեպքում նրա արդյունքը հեղուկի անցումն է ապակենման վիճակի։ Որոշ համակարգերի համար այն հնարավոր է հեղուկ վիճակից։ Այդպիսի մխման շնորհիվ կարելի է վերացնել լիքվացիան։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մխում» էջից