«Միդհաթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (9), ՝ → ՝ (2), → (20), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միդհաթ Փաշա Ահմեդ''' ([[1822]]-[[1883]]), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրքական նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է Նոր օսմաններ գաղտնի քաղաքական կազմակերպությանը։ [[1864]]-[[1868]] թվականներին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային-ազատագրական պայքարը։ [[1869]]-[[1872]] թվականներին [[Բաղդադ]]ի վիլայեթի նահանգապետ և պետական խորհրդի նախագահ, [[1873]]-[[1874]] թվականներին և [[1876]]-[[1877]] թվականներին՝ մեծ վեզիր։ Միդհաթ Փաշան գլխավորել է թուրքական սահմանադրական շարժումը, հեղինակն է [[1876]] թվականին ընդունված թուրքական առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ [[Գրիգոր Օտյան]]ը)։ Ձգտելով թուրքական ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան [[Աբդուլ Համիդ 2-րդ]]ը, Միդհաթ Փաշայի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է [[Եվրոպա]]։ [[1878]] թվականին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում [[Սիրիա]]յի, ապա [[Զմյուռնիա]]յի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը ([[1876]]) մասնակցելու կեղծ մեղադրանքով [[1881]] թվականին աքսորվել է [[Արաբիա]], ուր նրան խեղդամահ են արել [[Աբդուլ Համիդ]]ի գործակալները։
{{ՀՍՀ}}