«Միավորների համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (59), ։ → ։ (22), ՝ → ՝ (18), → (98), ), → ), (24), )։ → )։ (9), ( → ( (47) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (80) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Միավորների համակարգեր''' [[ֆիզիկա]]յում, հիմնական և ածանցյալ միավորների խմբեր, որոնք կազմվում են ընդունված սկզբունքների համաձայն և վերաբերում են մեծությունների որոշակի համակարգի։ Միավորների համակարգերը կառուցվում են ֆիզիկական մեծությունների կապն արտահայտող տեսությունների հիման վրա։ Համակարգի միավորները սահմանելիս ֆիզիկական առնչությունների հաջորդականությունն ընտրվում է այնպես, որ յուրաքանչյուր հաշորդ արտահայտություն պարունակի միայն մեկ նոր ֆիզիկական մեծություն։ Դա թույլ է տալիս ֆիզիկական մեծության միավորը սահմանել նախօրոք ընտրված միավորներով, այսինքն, վերջին հաշվով՝ համակարգի հիմնական (անկախ) միավորներով։ Առաջին Միավորների համակարգերում հիմնական են համարվել երկարության և զանգվածի միավորները, օրինակ, [[Մեծ Բրիտանիա]]յում՝ ֆուտը և անգլ․ ֆունտը, [[Ռուսաստան]]ում՝ արշինը և ռուսերեն ֆունտը։ Այդ համակարգերի մեջ մտնում էին նույն մեծության՝ ինքնուրույն անվանում ունեցող բազմապատիկ միավորներ (յարդը և դյույմը՝ անգլիականում, սաժենը, վերշոկը և ֆուտը՝ ռուսականում), որոնք բարդացնում էին ածանցյալ միավորների կազմումը։ Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները հանգեցրին Չափերի մետրական համակարգի մշակմանը ([[18-րդ դար]], [[Ֆրանսիա]])։ Հետագայում, մինչև Միավորների միջազգային համակարգին անցնելը ([[1960]]), գործածվել են հետնյալ համակարգերը․ Միավորների MkGS (Մ կ Գ Վ) համակարգ, մեխանիկական մեծությունների հնացած և գործածությունից դուրս եկած համակարգ է, որը նախկինում կիրառվել է տեխնիկայում՝ «տեխնիկական» ոչ պաշտոնական անունով։ Համակարգի հիմնական միավորներն են՝ [[մետր]]ը (երկարության միավոր), կիլոգրամ-ուժը (ուժի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՄկԴվ համակարգը կոհերենտ (համաձայնեցված) չէ էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների հետ։ Միավորների MKSK (Մ Կ Վ Կ) համակարգ, շերմային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միշազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), [[կիլոգրամ]]ը (զանգվածի միավոր), [[վայրկյան]]ը (ժամանակի միավոր) և [[կելվին]]ը (թերմոդինամիկական շերմաստիճանի միավոր)։ Միավորների MSK (ՄվՄ) համակարգ, լուսային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միշազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են մետրը (երկարության միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և մոմը (լույսի ուժի միավոր)։ Միավորների MKS (ՄԿՎ) համակարգեր, մեխանիկական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր, որոնք, իբրև բաղկացուցիչ մասեր, մտնում են Միավորների միշազգային համակարգի մեջ։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկ․ միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ Միավnրների MKSA (Մ Կ Վ Ա) համակարգը էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների համակարգ է, որը Միավորների միշազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և [[Ամպեր (ուժի միավոր)|ամպերը]] (էլեկտրական հոսանքի ուժի միավոր)։ Միավորների CGS (Մ Գ Վ) համակարգեր, մեխանիկական, էլեկտրական, մագնիսական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր։ Հիմնական միավորներն են՝ սանտիմետրը (երկարության միավոր), գրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՄԴՎ համակարգերում ինքնուրույն անվանումով գործածվում են հետնյալ միավորները, դինը (ուժի միավոր), էրգը (աշխատանքի և էներգիայի միավոր), ստոքսը (կինեմատի կական մածուցիկության միավոր), պոսսզը (դինամիկական մածուցիկության միավոր), միկրոբարը (ճնշման միավոր), մաքսվեչը (մագնիսական հոսքի միավոր), գաուսը (մագնիսական ինդուկցիայի միավոր), գիլբերտը (մագնիսաշարժ ուժի միավոր), էրստեդը (մագնիսական դաշտի լարվածության միավոր)։ էլեկտրական և մագնիսական մեծությունների համար կիրառում են ՍԴՎ համակարգերի 7 տեսակ, էլեկտրաստատիկական՝ CGSE (ՍԴՎԷ, վակուումի ղիէլեկտրիկ թափանցելիությունը այս համակարգում չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), էլեկտրա¬ մագնիսական՝ CGSM (ՍԴՎՄ, վակուումի մագնիսական թափանցելիությունը չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), սիմետրիկ կամ գաուսյան համակարգ CGS (ՄԳՎ, էլեկտրական միավորները համընկնում են ՍԴՎԷ-ի էլեկտրական միավորներին, իսկ մագնիսական միավորները՝ ՍԴՎՄ-ի մագնիսական միավորներին), CGSe0 (ՍԴՎ60, չորրորդ հիմնական միավորը 80֊ն է՝ վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունը), CGS<sub>e0</sub>o (ՍԳՎ<sub>e0</sub> չորրորդ հիմնական միավորը բ<sub>0</sub>-ն է վակուումի մագնիսական թափանցելիությունը), CGSF (ՍԴՎՖ, չորրորդ հիմնական միավորը ֆրանկլինն է՝ էլեկտրական լիցքի միավորը), CGSB (ՍԴՎԲ, չորրորդ հիմնական միավորը բիոն է՝ էլեկտրական հոսանքի ուժի միավորը)։
{{ՀՍՀ}}