«Մելիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (21), ), → ), (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիք (այլ կիրառումներ)}}
'''Մելիք''' (արաբ, [[malik]] — տեր, տիրակալ, արքա), Առաջավոր Ասիայի երկրների մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։
 
Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մելիք էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող մանր ֆեոդալները։ 14-18-րդ դարերում Իրանում և [[Արևելյան Հայաստան]]ում Մելիք էին կոչվում նաև խոշոր ավանների և քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետվարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մելիքներից էին [[Մելիք-Դավիթ]]ը և նրա օգնական [[Գյոզալ-բեկ]]ը (17-րդ դարի սկըզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, [[Մելիք-Օվի]]ն և [[Մանվել]]ը (17-րդ դարի 80-ական թվականներին)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և [[Մելիք-Աղամալյան]]ները՝ [[Երևան]]ում։ [[Սյունիք]]ում և [[Արցախ]]ում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մելիք» էջից