«Մաստարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ, , → , (63), ։ → ։ (30), ՝ → ՝ (9), → (92), ), → ), (7), )։ → )։ (3), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (22), ;կ → ։ Կ, &nbsp։ → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Մաստարա''', գյուղ [[Հայկական ԽՍՀ]] [[Թալին]]ի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ Կմ հյուսիս։ Անասնապահական խորհրդային տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, 2 մանկապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան։ Մաստարաում գործում է [[Երևան]]ի ժամացույցի գործարանի մասնաճյուղը։ 1957-1958 թվականներին Մաստարաում լույս է տեսել «Մաստարայի կոլտնտեսական» թերթը։ Բնակիչների նախնիները եկել են [[Ալաշկերտ]]ից և [[Մուշ]]ից, [[1809]] թվականին։ Մաստարան պատմական [[Այրարատ]] նահանգի Արագտծոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում է։ Ըստ Հ. Շահխաթունյանի, այստեղով անցել է [[Արքունի]] ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»։ Մաստարաի տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական [[հուշարձան]]ները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր։ Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն [[մատուռ]]ի ավերակները, գերեզմանոցից արևելյան, [[գյուղ]]ի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարաի մեծ [[խաչքար]]ն է (1223 թվական), հյուսիս-արևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի [[եկեղեցի]]ն։ Մաստարաի տարածքում կան մի քանի մատուռներ։ Հատկապես նշանավոր է Մաստարաի Ս.Հովհաննես եկեղեցին՝ [[միջնադարյան Հայաստան]]ի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ [[Եկեղեցի|Եկեղեցու]] աղոթասրահը քառանկյունի է (12* 11, 20 ), անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով [[գմբեթ]]ի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուաքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Մաստարաի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել [[VII-րդ դար|VII դ]].։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձըր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարաի եկեղեցին վերանորոգվել է նաև X-XIII դ.։ XVIII դ. եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային կողմ սվաղի վրա է)։ Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են VII դ., ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարաի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դ. վերանորոգմանը, և որ այն կառուցվել է V դ., որի ապացույցն են ճարտարապետական խիստ աշխարհիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1, 30 մ), խորանների, կամարների ու [[գմբեթ]]ի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ [[թռչուններ]]ով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են IV-V դդ.։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն, արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նան այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։ Մաստարաի [[եկեղեցի]]ն բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Մաստարաի եկեղեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված գանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։ Մաստարայատիպ են [[Ոսկեպար]]ի (VI դ.), [[Արթիկ]]իՄեծ (VII դ.), [[Հառիճավանք]]ի (VII դ.) ու [[Կարս]]ի Առաքելոց (X դ.) [[եկեղեցի]]ները։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաստարա» էջից