«Ճագարամկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (9), ։ → ։ (10), → (18), ), → ), (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Minijerboa.jpeg|250px|մինի|Ճագարամուկ]]
'''Ճագարամկներ''' (Dipodidae), [[կրծողներ]]ի կարգի [[կաթնասուն]]ների ընտանիք։
 
Մարմնի երկարությունը 5—25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Հայտնի է ճագարամկների մոտ 30 տեսակ։
 
Հայաստանում հանդիպում է ճագարամկների 2 տեսակ (փոքր ճագարամուկ և փոքրասիական լեռնային ճագարամուկ), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ ճագարամկները վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում; Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1— 8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտեսական նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։
 
{{ՀՍՀ}}