«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: Ա. Մ. →  ա. մ., - →  -  (6), , → , (82), ։ → ։ (68), ՝ → ՝ (8), → (145), ), → ), (8), )։ → )։ (7), ( → ( (26) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքի...
չ clean up, փոխարինվեց: → (39),   → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Battle of Sinop.jpg|մինի|աջից|Հովհաննես Այվազովսկու «Սինոպի ճակատամարտը» կտավը]]
'''Ղրիմի պատերազմ 1853  -  1856''' (հայտնի է նաև որպես '''Արևելյան պատերազմ'''), [[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]ի պատերազմը [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Թուրքիա]]յի և [[Սարդինիայի թագավորություն|Սարդինիա]]յի կոալիցիայի դեմ՝ [[Մերձավոր Արևելք]]ում գերիշխանության համար։
 
== Պատերազմի պատճառները ==
Տող 6.
 
== 1853 թ. ռազմական գործողությունները ==
1853-ի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ [[Հունիսի 21]]-ին ռուսական զորքերը մտան [[Մոլդովա]]յի և [[Վալախիա]]յի իշխանությունները, որոնք անվանապես թուրք, սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ [[հոկտեմբերի 4]]-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
 
Պատերազմական գործողություններ ծավալվեցին [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին [[Ախալցխա]]յի, [[Ախալքալաք]]ի, [[Ալեքսանդրապոլ]]ի և [[Երևան]]ի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ [[Կովկասյան պատերազմ 1817—1864|կռվում էին լեռնականների դեմ]]։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ [[Բարսեղ Բեհբութով]]ի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) [[Կարս]]ից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Իսկ թուրքերի [[Արդահան]]ի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի [[Թիֆլիս]], [[նոյեմբերի 14]]-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ [[Նոյեմբերի 19]]-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10  -  11 հազար) ջարդեցին թուրք, գլխավոր ուժերը (36 հազար) [[Բաշկադըքլարի ճակատամարտ]]ում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ [[Պավել Նախիմով]]ի նավախումբը [[նոյեմբերի 18]]-ին [[Սինոպի ճակատամարտ|Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը]]։
 
== 1854 թ. ռազմական գործողությունները ==
Թուրքիայի պարտությունը արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854-ի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց [[Օդեսա]]ն, հունիս- հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854-ի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին [[Պրուտ]] գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին [[Մոլդովա]]ն ու [[Վալախիա]]ն։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854-ի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։ Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854-ի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը [[Ճորոխ]] գետի մոտ ջարդեց [[Բաթումի]] թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին [[Բայազետ]]ը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան [[Վրաստան]] ներխուժած [[Շամիլ]]ի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։ [[Հուլիսի 24]]-ին [[Քյուրուկ-Դարայի ճակատամարտ]]ում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854-ի [[սեպտեմբերի 2]]-ին ափ ելնելով [[Եվպատորիա]]յում՝ անգլո-ֆրանսիական-թուրքական բանակը հանդիպեց ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին [[Սևաստոպոլ]], այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։
 
== 1855 թ. ռազմական գործողությունները ==
 
[[1855]]-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ [[Եվպատորիա]]յում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854-ի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855-ի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855-ի օգոստոս)։ Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855-ի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հզ-անոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հզ-անոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23  -  25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ [[Նոյեմբերի 16]]-ին Կարսի կայազորը հանձնվեց։
 
== Փարիզի հաշտության պայմանագիրը և պատերազմի արդյունքները ==
1855-ի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ [[1856]]-ի [[մարտի 18]]-ին Փարիզում ստորագրվեց [[Փարիզի հաշտության պայմանագիր (1856 թ.)|հաշտության պայմանագիր]], համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում [[Բեսարաբիա]]յի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել [[Ալանդական կղզիներ]]ում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և [[Սերբիա]]յի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում [[Անդրկովկաս]]ում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։
 
Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859  -  61-ի հեղափոխական իրադրությունը և [[Ճորտատիրական կարգ|ճորտատիրական իրավունք]]ի վերացումը։
 
== Հայերի մասնակցությունը պատերազմին ==
Ինչպես XVIII դ. վերջի և XIX դ, սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ [[Լազար Սերեբրյակով]]ը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում ([[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]], [[Նախիջևան]], [[Վաղարշապատ]], [[Կարս]], [[Իգդիր]], [[Ղարաբաղ]], Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853  -  1854-ին [[Շիրակ]]ի և Փամբակ  -  Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։ 1854-ի հունիսին, երբ թուրքական 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեներալ Ն. Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ [[Միքայել Լորիս–Մելիքով]]ի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրքական զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։
 
Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի]]ն ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։
 
== Գրականություն ==
* Պողոսյան  ա. մ., Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը, Ե., 1958։
 
{{ՀՍՀ}}