«Հումորալ կարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (20), ՝ → ՝ (4), → (24), ), → ), (2), ( → ( (4), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հումորալ կարգավորում''', ([[լատիներեն]] humor — հեղուկ), կենսագործունեության պրոցեսների կարգավորման մեխանիզմներից մեկը, որն իրականացվում է օրգանիզմի հեղուկ միջավայրի ([[արյուն]], [[ավիշ]], [[հյուսվածքային հեղուկ]]) միջոցով։ Հումորալ կարգավորմանը նպաստում են բջիջների, հյուսվածքների և օրգանների կենսագործունեության ընթացքում արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը՝ նյութափոխանակության արգասիքները, [[հորմոններ]]ը, [[իոններ]]ը և այլն։
 
== Նշանակությունը ==
 
Հումորալ կարգավորումն առաջնակարգ նշանակություն ունի ստորակարգ կենդանիների համար։ Առավել բարձրակարգ [[կենդանիներ]]ի և [[մարդ]]ու մոտ այն ենթարկվում է նյարդային կարգավորմանը և նրա հետ կազմում միասնական համակարգ՝ նյարդահումորալ կարգավորում։ Նյութափոխանակության արգասիքներն ազդում են ոչ միայն անմիջականորեն էֆեկտոր օրգանների, այլև զգացող նյարդային վերջույթների և նյարդային կենտրոնների վրա՝ առաջացնելով համապատասխան ռեակցիա։ Օրինակ, եթե ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով արյան մեջ ավելանում է [[Ածխաթթու գազ|COշ]]-ի պարունակությունը, ապա դրանից գրգռվում է շնչառական կենտրոնը, արագանում է շնչառությունը և [[Ածխաթթու գազ|COշ]]-ի ավելցուկը հեռացվում է օրգանիզմից։ Նյարդային ազդակների հաղորդումը քիմիական նյութերի՝ մեդիատորների միջոցով (հումորալ ճանապարհով) իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում։ Օրգանիզմի հեղուկ միջավայրերի կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է կատեխոլամինների ([[ադրենալին]], նորադրենալին և այլն), [[ացետիլխոլին]]ի, [[հիստամի]]նի, [[սերոտոնին]]ի և այլ կենսածին [[ամիններ]]ի որոշ [[պոլիպեպտիդներ]]ի ու [[ամինաթթուներ]]ի փոխհարաբերությամբ, իոնների, միկրոտարրերի պարունակությամբ, ֆերմենտային համակարգերի վիճակով ևն։ Հումորալ-հորմոնային խանգարումները նախորդում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխություններին կամ ախտաբանական երևույթների առաջացմանը։ Հումորալ կարգավորման հարցերով զբաղվում են [[Սովետական Հայաստան]]ի մի շարք գիտահետազոտական հիմնարկություններում, հատկապես [[ՀԽՍՀ]] [[Գիտությունների ակադեմիա|ԳԱ]] [[կենսաքիմիա]]յի և Լ. Օրրելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտներում։
 
{{ՀՍՀ}}