«Հուգենոտյան պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (17), ՝ → ՝ (9), → (26), ( → ( (9), : → ։ (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հուգենոտյան պատերազմներ''', կրոնական պատերազմներ [[կաթոլիկներ]]ի և [[կալվինականներ]]ի ([[հուգենոտներ]]) միջև [[Ֆրանսիա]]յում, XVI դարի 2-րդ կեսին (թվագրվում են [[1562]]—[[1594]], [[1562]]—[[1596]], [[1562]]—[[1598]] թվականներ)։ Հուգենոտյան պատերազմների նախադրյալներ ծառայեցին մինչև XVI դարի կեսը [[Ֆրանսիա]]յում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, մի կողմից՝ ժողովրդական ցածր խավերի աղքատացումը ծանր հարկերի տակ, մյուս կողմից՝ ֆեոդալական ավագանու քաղաքական իրավունքների սահմանափակումը։ Բացարձակ միապետությունից դժգոհ ֆեոդալական ավագանին բաժանված էր երկու խմբավորման՝ կաթոլիկներին գլխավորում էին [[Լոթարինգիա]]յի Գիզ հերցոգները, հուգենոտներին՝ [[Բուրբոններ]]ը։
 
== Ընթացքը ==
 
Առաջին երեք պատերազմները ([[1562]]—[[1563]], [[1567]]—[[1568]], [[1568]]—[[1570]] թվականներ) ավարտվեցին [[Սենժերմենի հաշտություն|Սենժերմենի հաշտությամբ]], որով հուգենոտները ստացան 4 կարևոր քաղաք-ամրոցներ, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Հակառակորդի հաջողությունից անհանգստացած [[Գիզեր]]ը և [[Եկատերինա Մեդիչի]]ն [[1572]] թվականին [[Փարիզ]]ում կազմակերպեցին հուգենոտների ջարդ ([[Բարդուղիմեոսյան գիշեր]])։ [[1572]]—[[1573]] և [[1574]]—[[1576]] թվականներին վերսկսված պատերազմներն ավարտվեցին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ քաղաքների և ազնվականության, այսպես կոչված, Հուգենոտյան կոնֆեդերացիայի ստեղծմամբ։ Կաթոլիկները ստեղծեցին իրենց կազմակերպությունը՝ [[Կաթոլիկական լիգա]]ն, Փարիզի բուրժուազիան՝ [[Փարիզյան լիգա]]ն։ [[1584]] թվականին պայքարը վերստին սկսվեց անժառանգ [[Հենրի III (Ֆրանսիա)|Հենրի III Վալուա]]յի ժառանգորդ դառնալու համար (հավակնում էին [[Հենրի Գիզ]]ը և [[Հենրի Նավարացի]]ն)։ Նոր պատերազմում ([[1585]]—[[1589]] թվականներ) Կաթոլիկական լիգան և Հենրի Ill-ի կառավարությունը միավորվեցին հուգենոտների դեմ։ [[1588]] թվականի մայիսի 12—13-ին Փարիզում ժողովրդական ապստամբություն բռնկվեց կառավարության դեմ։ [[1588]] թվականին սպանվեց Հենրի Գիզը, [[1589]] թվականին՝ Հենրի III։ Կաթոլիկական լիգան պայքարը շարունակեց [[Իսպանիա]]յի թագավոր [[Ֆիլիպ II]]-ի աջակցությամբ։ Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվեցին գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպեցին [[1594]] թվականին թագավոր ճանաչել ([[1593]] թվականին կաթոլիկություն ընդունած) օրինավոր ժառանգ Հենրի Նավարացուն ([[1594]] թվականից՝ [[Հենրի IV]])։ [[1598]] թվականի [[Նանտի հրովարտակ]]ով ([[Նանտի էդիկտ]] [[1598]] թվական) հուգենոտներին տրվեցին քաղաքական իրավունքներ։ Պատերազմական գործողություններն ավարտվեցին [[1598]] թվականին, [[Վերվենի հաշտության պայմանագիր|Վերվենի հաշտության պայմանագր]]ով։
 
{{ՀՍՀ}}