|
|
'''Հոտառական նյարդ''' (ո. olfactorius), մարդու գլխուղեղային I զույգ նյարդը, սկսվում է քթի [[լորձաթաղանթ]]ի [[նյարդ]]ային [[բջիջ]]ներից։ Նյարդաթելիկները մաղոսկրի ծակոտկեն թերթիկների բացվածքի միջով մտնում են գանգի խոռոչ և վերածվում հոտառական ուղու, որը դեպի ետ լայնանալով, գոյացնում է հոտառական եռանկյունի։ Հոտառական ուղու և եռանկյունու մակարդակին գտնվում է հոտառական թմբիկը, ուր վերջանում են հոտառական կոճղեզից եկող թելիկները։ Կեղևում հոտառական թելիկները բաժանվում են ջրաձիու գալարի (հիպոկամպի) շրջանում։Հոտառականշրջանում։ Հոտառական նյարդի ախտահարումից առաջանում է հոտառության լրիվ (անօսմիա) կամ մասնակի (հիպօսմիա) կորուստ։
{{ՀՍՀ}}
|