«Հովանավորման համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (8), → (15), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ''', [[պրոտեկցիոնիզմ]], ազգային [[էկոնոմիկա]]յի հովանավորման պետական տնտեսական քաղաքականություն։ Իրականացվում է առևտրաքաղաքական արգելքների օգնությամբ, որոնք խոչընդոտում են արտասահմանյան ապրանքների հոսքը ներքին շուկա և սեփական արտադրության ապրանքների համեմատ թուլացնում դրանց մրցունակությունը։ Հովհանավորման համակարգի համար բնորոշ է ազգային էկոնոմիկայի ֆինանսական խրախուսումը, ապրանքների արտահանման խթանումը։ Զարգացած կապիտալիստական երկրներում հովանավորման համակարգը արտահայտում է ազգային և միջազգային խոշոր մոնոպոլիաների շահերը։ Ապրանքների իրացման շուկաների և կապիտալի ներդրման ոլորտների զավթումը, բաժանումն ու վերաբաժանումը հովանավորման համակարգի գլխավոր բովանդակությունն է։ Արդի հովանավորման համակարգի բաղկացուցիչ մասը ագրարային հովանավորման համակարգն է, որն առաջացել է XIX դ. վերջին, համաշխարհային [[ագրարային ճգնաժամ]]ի ընթացքում։ Զարգացած կապիտալիստական երկրների խմբերի (օրինակ, «ընդհանուր շուկան») համաձայնեցված գործողությունների հիման վրա կազմավորվել է «կոլեկտիվ» հովանավորման համակարգ։ [[Երկիր (տարածք)|Զարգացող երկրներում]] հովանավորման համակարգը նպաստում է տնտեսական անկախություն ձեռք բերելուն։
{{ՀՍՀ}}